Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մարկոս 14:27 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր դուք բոլորդ գայթակղվելու եք, որովհետև գրված է. "Հովվին կհարվածեմ, և ոչխարները կցրվեն"։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր ամենքդ էլ գայթակղվելու եք իմ պատճառով, որովհետև Սուրբ Գիրքն ասում է. “Պիտի հարվածեմ հովվին, և ոչխարները պիտի ցրվեն”։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 14:27
7 Խաչաձեւ Հղումներ  

«Արթնացի՛ր, ո՛վ սուր, իմ հովվի դեմ և մարդու վրա, որ իմ ընկերն է,- ասում է Զորքերի Տերը,- հարվածի՛ր հովվին, և ոչխարները կցրվեն։ Եվ ես իմ ձեռքը պիտի դարձնեմ փոքրերի դեմ»։


Ահա ժամանակը գալիս է, և արդեն իսկ եկել է, երբ բոլորդ կցրվեք, յուրաքանչյուրը՝ իր տունը, և ինձ մենակ կթողնեք։ Բայց ես մենակ չեմ, որովհետև Հայրն ինձ հետ է։


Այդ ժամանակ Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր դուք բոլորդ ինձանով պիտի գայթակղվեք, որովհետև գրված է. "Հովվին կհարվածեմ, և հոտի ոչխարները կցրվեն" (Զաք. 13.7բ)։


«Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի չգայթակղվեք։


Ատյանում առաջին լսման ժամանակ ոչ ոք իմ կողմը չկանգնեց, այլ բոլորն ինձ թողեցին. թող դա մեղք չհամարվի նրանց։


Եվ երանի՜ նրան, ով ինձանով չի գայթակղվի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ