Մարկոս 14:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը պատասխան տվեց և նրանց ասաց. «Տասներկուսիցդ մեկը, որ ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսն ասաց նրանց. «Տասներկուսիցդ նա, ով ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց։ |
Մինչ Հիսուսն այս բաներն էր խոսում, ահա եկավ Հուդան՝ տասներկուսից մեկը, և նրա հետ սրերով ու մահակներով զինված մի մեծ ամբոխ՝ ուղարկված քահանայապետների ու ժողովրդի ծերերի կողմից։
Ճիշտ է, Մարդու Որդին կգնա, ինչպես որ նրա մասին ասում է Սուրբ Գիրքը, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով Մարդու Որդին կմատնվի. լավ կլիներ այդ մարդու համար, եթե ծնված իսկ չլիներ»։
Մինչ Հիսուսը խոսում էր այս բաները, եկավ Հուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մեկը, նրա հետ՝ սրերով ու մահակներով զինված մի ամբոխ՝ ուղարկված քահանայապետների, դպիրների ու ծերերի կողմից։
Եվ մինչ նա դեռ խոսում էր, ահա երևաց մի ամբոխ, և նա՝ Հուդա կոչեցյալը, տասներկուսից մեկը, առաջնորդում էր նրանց։ Երբ Հուդան մոտեցավ Հիսուսին, համբուրեց նրան (քանզի այս նշանն էր տվել նրանց, թե՝ «Ում ես համբուրեմ, նա՛ է, նրա՛ն բռնեք»)։
Հիսուսը պատասխանեց. «Նա է, որի համար ես այս պատառը կթաթախեմ ու կտամ նրան»։ Եվ թաթախելով պատառը՝ տվեց Իսկարիովտացի Հուդային։
Նա խոսում էր Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու մասին, որովհետև հենց նա էր մատնելու նրան, և նա տասներկուսից մեկն էր։