Ամբողջությամբ արեցի այնպես, ինչպես որ Տերն ինձ պատվիրել էր. ցերեկը գերության հանդերձանք հագա, երեկոյան էլ իմ ձեռքով պատը փորեցի, և նրանց աչքի առաջ գաղտագողի, գլխիկոր էի գնում։
Մարկոս 14:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա աշակերտները գնացին պատրաստելու։ Եկան քաղաք և գտան այնպես, ինչպես Հիսուսն ասել էր իրենց, և պատրաստեցին զատկական ընթրիքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աշակերտները գնացին քաղաք ու ամեն ինչ գտան այնպես, ինչպես իրենց ասել էր Հիսուսը, և պատրաստեցին զատկական ընթրիքը։ |
Ամբողջությամբ արեցի այնպես, ինչպես որ Տերն ինձ պատվիրել էր. ցերեկը գերության հանդերձանք հագա, երեկոյան էլ իմ ձեռքով պատը փորեցի, և նրանց աչքի առաջ գաղտագողի, գլխիկոր էի գնում։
Եվ նրանց ասաց. «Երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի, մախաղի և կոշիկների, մի՞թե որևէ բանի կարոտ մնացիք»։
Սակայն այս բաները ձեզ ասացի, որպեսզի երբ նրանց համար ժամանակը գա այս բաներն անելու, հիշեք, որ ես ասել եմ ձեզ։ Այս բաներն սկզբից չասացի ձեզ, քանի որ ձեզ հետ էի»։