Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մարկոս 14:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ո՛ր տունը մտնի, այդ տան տիրոջը կասեք. “Վարդապետն ասում է՝ որտե՞ղ է այն օթևանը, որտեղ իմ աշակերտների հետ պիտի ուտեմ զատկական ընթրիքը”։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ ուր որ մտնի, այդ տան տիրոջն ասե՛ք. "Վարդապետն ասում է. "Որտե՞ղ է այն օթևանը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ զատկական ընթրիքը"։

Տես գլուխը



Մարկոս 14:14
8 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Հիսուսը ճանապարհ ընկավ այնտեղից, ահա մեծահարուստ մեկը, առաջ վազելով, ծնկի իջավ, հարց տվեց նրան և ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։


Եվ եթե որևէ մեկը ձեզ հարցնի՝ “Ինչո՞ւ եք արձակում այդ ավանակը”, ասե՛ք. “Տիրոջը պետք է”, և նա իսկույն այստեղ կուղարկի այն»։


Հիսուսն աշակերտներից երկուսին ուղարկեց՝ նրանց ասելով. «Կգնաք քաղաք և երբ այնտեղ մտնեք, ձեզ մի մարդ կհանդիպի, որ ուսին ջրի մի սափոր կունենա. կգնաք նրա հետևից։


Եվ նա ձեզ ցույց կտա զարդարված մի մեծ վերնատուն. այնտեղ կպատրաստեք մեզ համար»։


Եվ կասեք տանտիրոջը. “Վարդապետը քեզ ասում է՝ ո՞ւր է այն հյուրասրահը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ զատկական ընթրիքը”։


Եվ այս ասելուց հետո գնաց լռելյայն կանչեց իր քրոջը՝ Մարիամին, ու ասաց. «Վարդապետն է եկել և քեզ է կանչում»։


Դուք ինձ Վարդապետ ու Տեր եք կոչում և լավ եք անում, քանի որ իսկապես ե՛մ։


Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բացի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, նա էլ՝ ինձ հետ։