Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ղուկաս 22:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Եվ կասեք տանտիրոջը. “Վարդապետը քեզ ասում է՝ ո՞ւր է այն հյուրասրահը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ զատկական ընթրիքը”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եվ տանտիրոջն ասե՛ք. "Վարդապետը քեզ ասում է. "Որտե՞ղ է այն օթևանը, ուր ես իմ աշակերտների հետ զատկական ընթրիքը պիտի ուտեմ"։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 22:11
9 Խաչաձեւ Հղումներ  

Եթե որևէ մեկը ձեզ ինչ-որ բան ասի, կասեք. “Դրանք պետք են Տիրոջը”, և նա իսկույն կուղարկի դրանք»։


Ո՛ր տունը մտնի, այդ տան տիրոջը կասեք. “Վարդապետն ասում է՝ որտե՞ղ է այն օթևանը, որտեղ իմ աշակերտների հետ պիտի ուտեմ զատկական ընթրիքը”։


Եվ եթե մեկը ձեզ հարցնի, թե ինչու եք արձակում, նրան այսպես կասեք. “Իր տիրոջն է պետք”»։


Աշակերտներն ասացին. «Իր տիրոջն է պետք»։


Երբ այդ տեղը եկավ, Հիսուսը վեր նայեց և ասաց. «Զակքեո՛ս, շտապի՛ր, իջի՛ր այդտեղից, որովհետև այսօր պետք է քո տանը գիշերեմ»։


Եվ նրանց ասաց. «Ահա երբ քաղաք մտնեք, ձեզ կհանդիպի մի մարդ՝ ջրի սափորը բարձած. գնացե՛ք նրա հետևից այն տունը, ուր նա կմտնի։


Եվ նա ձեզ ցույց կտա զարդարված մի մեծ վերնատուն. հենց այնտեղ էլ կպատրաստեք»։


Եվ այս ասելուց հետո գնաց լռելյայն կանչեց իր քրոջը՝ Մարիամին, ու ասաց. «Վարդապետն է եկել և քեզ է կանչում»։


Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բացի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, նա էլ՝ ինձ հետ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ