Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Թող ձեզ չհրապուրեն ձեր սուտ մարգարեները, որոնք ձեր մեջ են, նաև ձեր գուշակները, ուշք մի՛ դարձրեք ձեր տեսիլքներին, որ դուք տեսնում եք,
Մարկոս 13:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Զգո՛ւյշ մնացեք՝ ոչ ոք ձեզ չխաբի, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդժամ Հիսուսը սկսեց նրանց ասել. «Զգուշացե՛ք, որ ոչ ոք ձեզ չխաբի։ |
Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Թող ձեզ չհրապուրեն ձեր սուտ մարգարեները, որոնք ձեր մեջ են, նաև ձեր գուշակները, ուշք մի՛ դարձրեք ձեր տեսիլքներին, որ դուք տեսնում եք,
Եվ նա ասաց. «Զգո՛ւյշ կացեք, չխաբվեք. որովհետև շատերը պիտի գան իմ անունով և պիտի ասեն թե՝ “Ես եմ Քրիստոսը”, և թե՝ “Ժամանակը մոտեցավ”։ Նրանց հետևից չգնաք։
Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս բաների համար է Աստծու բարկությունը գալիս անհնազանդ մարդկանց վրա։
Զգո՛ւյշ եղեք, որ որևէ մեկը ձեզ չհրապուրի իմաստասիրական տեսություններով և սնոտի խաբեությամբ, որոնք մարդկային ավանդության ու բնության տարերային ուժերի վրա են հիմնված և ոչ թե Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետության,
Թող ոչ ոք ձեզ չխաբի և ոչ մի ձևով, որովհետև Տիրոջ օրը չի գալու, եթե նախ ապստամբությունը չգա, և չհայտնվի անօրենության մարդը՝ կորստյան որդին,
Սիրելինե՛ր, մի՛ հավատացեք ամեն մի հոգու, այլ փորձե՛ք հոգիները, թե արդյոք Աստծո՞ւց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են աշխարհ եկել։