Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մարկոս 13:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 որովհետև շատերը պիտի գան իմ անունով և ասեն՝ “Ես եմ Քրիստոսը” և շատերին պիտի մոլորեցնեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Շատերը իմ անունով կգան ու կասեն. "Ես եմ Քրիստոսը", և շատերին կմոլորեցնեն։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 13:6
13 Խաչաձեւ Հղումներ  

Տերն ինձ ասում է. «Մարգարեներն իմ անունով սուտ մարգարեություն են անում. ես ո՛չ ուղարկել եմ նրանց, ո՛չ պատվեր եմ տվել նրանց, ո՛չ էլ խոսել եմ նրանց հետ. նրանք ձեզ մարգարեանում են սուտ տեսիլներ, սնոտի գուշակություններ ու հմայություններ և իրենց սրտի ցանկությունները»։


Բազում սուտ մարգարեներ են ելնելու և շատերին մոլորեցնելու են։


որովհետև շատերը կգան իմ անունով և կասեն. “Ես եմ Քրիստոսը”, և շատերին կմոլորեցնեն։


որովհետև սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ պիտի ելնեն, նշաններ ու հրաշքներ պիտի ցույց տան՝ մոլորեցնելու նպատակով, եթե հնարավոր լինի, նույնիսկ ընտրյալներին։


Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Զգո՛ւյշ մնացեք՝ ոչ ոք ձեզ չխաբի,


Սակայն երբ լսեք պատերազմների ձայներ կամ պատերազմների լուրեր, չխռովվեք, որովհետև դրանք պետք է լինեն. բայց դա դեռ աշխարհի վախճանը չէ։


Ես եկա իմ Հոր անունով, և ինձ չեք ընդունում։ Իսկ եթե ուրիշ մեկը գա իր անունով, նրան կընդունեք։


Բայց արդեն ասացի ձեզ, որ ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք. եթե չհավատաք, որ ես եմ, ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք»։


Հիսուսը նրանց ասաց. «Երբ Մարդու Որդուն բարձրացնեք, այն ժամանակ պիտի իմանաք, որ ես եմ։ Ես ինքս ինձնից ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում։


Սիրելինե՛ր, մի՛ հավատացեք ամեն մի հոգու, այլ փորձե՛ք հոգիները, թե արդյոք Աստծո՞ւց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են աշխարհ եկել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ