Եվ Անանը բռնեց Դավթի ծառաներին, ածիլեց նրանց, նրանց պատմուճանները պատռեց մեջտեղից մինչև վեր ու արձակեց նրանց։
Մարկոս 12:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա մեկ այլ ծառայի դարձյալ ուղարկեց, բայց նրա գլուխը ջախջախեցին և անարգելով արձակեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դարձյալ մի ուրիշ ծառայի ուղարկեց նրանց մոտ, և քարկոծելով ջարդեցին նրա գլուխն ու անարգելով վռնդեցին։ |
Եվ Անանը բռնեց Դավթի ծառաներին, ածիլեց նրանց, նրանց պատմուճանները պատռեց մեջտեղից մինչև վեր ու արձակեց նրանց։
Իմ անձի բոլոր նեղիչները քո առջև են, Սիրտս համբերեց նախատինքների և թշվառության։ Ուզում էի տեսնել, թե ո՛վ պիտի տրտմեր ինձ հետ, Բայց ոչ ոք չկար, և ինձ մխիթարիչ չգտնվեց։
Դարձյալ մեկ ուրիշի ուղարկեց. նրան սպանեցին։ Ուրիշ շատերի էլ ուղարկեց. ոմանց ծեծում էին, իսկ ոմանց՝ սպանում։
Տերը դարձյալ մեկ ուրիշ ծառա ևս ուղարկեց. նրանք սրան ևս ծեծեցին, անարգեցին և ձեռնունայն ճանապարհեցին։