Մարկոս 12:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկրորդը նման է սրան. “Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես” (Ղևտ. 19.18)։ Սրանցից ավելի մեծ պատվիրան չկա»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ երկրորդը սրան նման է՝ "Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես" (Ղևտ. 19.18)։ Սրանցից ավելի մեծ պատվիրան չկա»։ |
Քո հայրենակիցների նկատմամբ վրեժխնդիր մի՛ լինիր և ոխ մի՛ պահիր։ Սիրի՛ր քո մերձավորին այնպես, ինչպես ինքդ քեզ։ Ես եմ Տերը։
«Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև հենց սա են Օրենքն ու մարգարեները»։
Դպիրը նրան ասաց. «Լա՛վ է, Վարդապե՛տ, ճիշտ ասացիր, որ Աստված մեկ է, և նրանից բացի ուրիշ Աստված չկա,
Նա պատասխանեց և ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով (Բ Օր. 6.5). և քո ընկերոջը պիտի սիրես, ինչպես քո անձը (Ղևտ. 19.18)»։
Արդարև ամբողջ Օրենքն այս մեկ խոսքի մեջ է ամփոփվում. «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19.18)։