Նա ասաց. «Որո՞նք»։ Հիսուսը նրան ասաց. «Մի՛ սպանիր, մի՛ շնանա, մի՛ գողանա, սուտ մի՛ վկայիր,
Մարկոս 12:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դպիրներից մեկը, մոտենալով, լսում էր նրանց վիճաբանությունը։ Երբ տեսավ, թե Հիսուսը նրանց լավ պատասխան տվեց, հարցրեց նրան և ասաց. «Ո՞րն է գլխավոր պատվիրանը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դպիրներից մեկը, որ լսում էր նրանց վեճը և տեսավ, որ Հիսուսը սադուկեցիներին լավ պատասխանեց, մոտեցավ ու նրան հարցրեց. «Ո՞րն է ամենակարևոր պատվիրանը»։ |
Նա ասաց. «Որո՞նք»։ Հիսուսը նրան ասաց. «Մի՛ սպանիր, մի՛ շնանա, մի՛ գողանա, սուտ մի՛ վկայիր,
Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ տալիս եք անանուխի, սամիթի ու չամանի տասանորդը, բայց անտեսել եք Օրենքի կարևոր կետերը՝ արդարությունը, ողորմությունն ու հավատը։ Հարկավոր էր սրանք կատարել, իսկ մյուսներն էլ չանտեսել։
Ով այս պատվիրաններից՝ փոքրերից անգամ մեկը զանց առնի և մարդկանց այդպես ուսուցանի, երկնքի արքայության մեջ փոքր կկոչվի։ Իսկ ով գործադրի և ուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ կկոչվի։
Մյուս աշակերտների մոտ գալով՝ նրանց շուրջը տեսան մի մեծ բազմություն և դպիրներին, որոնք վիճում էին նրանց հետ։
Բայց վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ տասանորդ եք տալիս անանուխի, փեգենայի և ամեն տեսակ բանջարեղենի, բայց զանց եք անում Աստծու արդարությունն ու սերը. այս բաները պետք էր անել, բայց մյուսները զանց չանել։