Մարկոս 10:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ մինչդեռ արարչագործության սկզբից Աստված արու և էգ ստեղծեց նրանց Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց արարչագործության սկզբից Աստված նրանց արու և էգ ստեղծեց ու ասաց. |
Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց։
արու և էգ ստեղծեց նրանց, օրհնեց նրանց և նրանց Ադամ [𝕸 մարդ] անվանեց այն օրը, երբ ստեղծեց նրանց։
Այդ օրերը պիտի լինեն այնպիսի նեղության օրեր, որոնց նման արարչագործության սկզբից մինչև այժմ երբեք չի պատահել և ոչ էլ կպատահի։
Քանի որ աշխարհի սկզբից ի վեր Աստծու աներևույթ հատկանիշները, այսինքն՝ նրա մշտնջենավոր զորությունն ու աստվածությունը, իմանալի և տեսանելի են արարածների միջոցով, որպեսզի նրանք որևէ արդարացում չգտնեն։
Եվ պիտի ասեն. «Ո՞ւր է նրա գալստյան խոստումը, քանի որ նախահայրերի ննջելուց հետո ամեն ինչ նույնն է մնում, ինչպես որ արարչագործության սկզբից էր»։
Եթե նրանց հայրերը և եղբայրները գան ձեր դեմ բողոքելու, նրանց կասենք՝ “Ողորմե՛ք նրանց, որովհետև պատերազմի ժամանակ այդ մարդիկ իրենց համար կին չառան”. և քանի որ դո՛ւք չէ, որ աղջիկներին կնության տվեցիք նրանց, դա ձեզ համար մեղք չէ»։