Մարկոս 1:45 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց նա դուրս գնալով սկսեց եռանդուն կերպով քարոզել և լուրը տարածել, այն աստիճան, որ Հիսուսն այլևս չէր կարողանում բացահայտորեն քաղաք մտնել, այլ դուրսը՝ ամայի տեղերում էր մնում։ Եվ ժողովուրդը բոլոր կողմերից գալիս էր նրա մոտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ նա, դուրս գնալով, սկսեց այդ ամենը պատմել ու տարածել, այնպես որ Հիսուսն այլևս չէր կարողանում բացահայտ մտնել քաղաք, այլ դրսում՝ ամայի տեղերում էր լինում։ Եվ ժողովուրդը բոլոր կողմերից նրա մոտ էր գալիս։ |
Զինվորները, արծաթ դրամները վերցնելով, արեցին այնպես, ինչպես իրենց սովորեցրել էին։ Եվ այս զրույցը մինչ օրս տարածված է հրեաների մեջ։
Հիսուսը դարձյալ գնաց լճի եզերքը։ Ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա մոտ, իսկ նա ուսուցանում էր նրանց։
Նրանք տուն վերադարձան, և ժողովուրդը դարձյալ նրանց հետ եկավ, այնպես որ նրանք նույնիսկ հաց ուտելու ժամանակ չունեցան։
Իսկ Հիսուսն իր աշակերտների հետ գնաց լճի եզերքը։ Գալիլեայից բազում ժողովուրդ էր գնում նրա հետևից, նաև Հրեաստանից,
Հիսուսը ժողովրդին պատվիրեց, որ ոչ ոքի չասեն։ Բայց ինչքան էլ նա պատվիրում էր, նրանք է՛լ ավելի էին տարածում։
Նրա հետևից բազում ժողովուրդ էր գնում, որովհետև տեսնում էին այն նշանները, որ նա կատարում էր հիվանդների վրա։
Քանի որ բազմաթիվ անհնազանդներ, դատարկախոսներ, խաբեբաներ կան, մանավանդ հրեությունից դարձածների մեջ,