Մարկոս 1:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը նրանց ասաց. «Եկե՛ք գնանք մոտակա այլ գյուղաքաղաքներ ևս, որպեսզի այնտեղ էլ քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ եկել»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց ասաց. «Մոտակա գյուղաքաղաքները գնանք, որ այնտեղ էլ քարոզեմ, որովհետև դրա համար եմ եկել»։ |
Եվ նա պատասխանեց նրանց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում, չգիտեի՞ք, թե ես Հորս տանը պետք է լինեմ»։
Եվ նա նրանց ասաց. «Աստծու արքայությունը ես ուրիշ քաղաքների էլ պիտի ավետարանեմ, որովհետև հենց դրա համար ուղարկվեցի»։
և խոսքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի. նրանք ընդունեցին ու ճշմարտությամբ ճանաչեցին, որ ես քո մոտից ելա, և նրանք հավատացին, որ դու ուղարկեցիր ինձ։
Եվ քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց. կգա գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել։