Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ղուկաս 4:43 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

43 Եվ նա նրանց ասաց. «Աստծու արքայությունը ես ուրիշ քաղաքների էլ պիտի ավետարանեմ, որովհետև հենց դրա համար ուղարկվեցի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

43 Իսկ նա նրանց ասաց. «Ես ուրիշ քաղաքների էլ պետք է Աստծու արքայությունը քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել»։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 4:43
12 Խաչաձեւ Հղումներ  

Մոտեցե՛ք ինձ և լսե՛ք այս. հենց սկզբից ես ո՛չ գաղտնի խոսեցի և ո՛չ էլ ինչ-որ խավար տեղում. երբ դրանք կատարվում էին, ես այնտեղ էի»։ Եվ այժմ Տերն ինձ ուղարկեց, Տերը և նրա Հոգին։


Հիսուսը շրջում էր Գալիլեայի բոլոր կողմերում, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայության Ավետարանը և բժշկում ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու ցավերը։


Վաղ առավոտյան՝ լույսը բացվելուց առաջ, վեր կացավ, դուրս եկավ ու գնաց ամայի մի տեղ և այնտեղ աղոթում էր։


Նա դարձյալ նրանց ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ. ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում»։


Եվ քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց. կգա գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել։


Հիսուսին, որ Նազարեթից էր. Աստված նրան օծեց Սուրբ Հոգով և զորությամբ, և որը շրջեց բարիք անելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։


Քարոզի՛ր Աստծու խոսքը, հայտարարի՛ր այն ամեն առիթով՝ պատեհ թե անպատեհ, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր մեծ համբերատարությամբ և ուսուցանելով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ