Մարկոս 1:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը սաստեց նրան և ասաց. «Լռի՛ր և դո՛ւրս ել նրանից»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը նրան սաստեց ու ասաց. «Պապանձվի՛ր և դրա միջից դո՛ւրս արի»։ |
Եվ նրանց աչքերը բացվեցին։ Հիսուսը նրանց խստիվ պատվիրեց՝ ասելով. «Զգո՛ւյշ եղեք, թող ոչ ոք չիմանա»։
և ասաց. «Թո՛ղ, ի՞նչ կա մեր և քո միջև, Հիսո՛ւս Նազովրեցի. մեզ կորստյան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թե ո՛վ ես, Աստծու Սուրբը»։
Եվ նա բազմաթիվ հիվանդների բժշկեց տեսակ-տեսակ հիվանդություններից, բազում դևեր հանեց և դևերին թույլ չէր տալիս խոսել, որովհետև գիտեին նրան, որ Քրիստոսն է։
Երբ Հիսուսը տեսավ, որ ժողովուրդն իրար վրա է կուտակվում, սաստեց պիղծ ոգուն և ասաց. «Համր և խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դո՛ւրս ելիր նրա միջից և այլևս չմտնես նրա մեջ»։
Հիսուսը սաստեց նրան ու ասաց. «Պապանձվի՛ր և դո՛ւրս ելիր դրանից»։ Եվ դևն այնտեղ գետնին գցեց նրան և դուրս ելավ նրանից՝ առանց որևէ վնաս տալու։
Շատերի միջից էլ դևեր էին ելնում, որոնք աղաղակում էին և ասում. «Դու ես Աստծու Որդին»։ Եվ նա սաստում էր ու թույլ չէր տալիս նրանց խոսել, որովհետև գիտեին նրան, որ Քրիստոսն է։
Նա, Պողոսի և մեր հետևից ընկած, աղաղակում էր ու ասում. «Այս մարդիկ Բարձրյալն Աստծու ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկության ճանապարհների մասին»։