Մատթեոս 9:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձքն առատ է, մշակները՝ սակավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ ժամանակ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Հունձքը շատ է, բայց մշակները՝ քիչ։ |
«Արդարև, երկնքի արքայությունը նման է մի հարուստ մարդու, որ առավոտյան դուրս եկավ իր այգու համար մշակներ վարձելու։
Գնացե՛ք այսուհետև, աշակե՛րտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։
Եվ նրանց ասաց. «Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակավ։ Արդ, խնդրե՛ք հնձի տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար։
և նրա անունով ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվեր բոլոր ազգերի մեջ՝ Երուսաղեմից սկսած։
Այնտեղ գիշերը Պողոսին մի տեսիլք երևաց. մի մակեդոնացի մարդ կանգնել աղաչում էր նրան ու ասում. «Անցի՛ր Մակեդոնիա և օգնի՛ր մեզ»։
քանի որ ես քեզ հետ եմ, և ոչ ոք քեզ վրա չպիտի հարձակվի՝ քեզ վնասելու համար, քանի որ այս քաղաքում ես բազում ժողովուրդ ունեմ»։
ողջունում է նաև Հիսուսը՝ Հուստոս կոչվածը։ Թլփատվածներից միայն սրանք գործակից եղան ինձ Աստծու արքայության համար և դրանով իսկ մխիթարություն եղան ինձ համար։
Այն երեցները, որոնք լավ վերակացու են, թող կրկնակի պատվի արժանի համարվեն, մանավանդ նրանք, ովքեր տքնում են քարոզելով և ուսուցանելով։
Ահավասիկ, ձեր դաշտերում աշխատած մշակների վարձը ձեզ մոտ պահեցիք. ձեր կողմից զրկվածն աղաղակում է, և հնձվորների բողոքը հասավ Ամենակալ Տիրոջ ականջին։