Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մատթեոս 9:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իսկ Հիսուսը, երբ շրջվեց և տեսավ նրան, ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց»։ Այդ ժամից կինն առողջացավ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Բայց երբ Հիսուսը շրջվեց և նրան տեսավ, ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց»։ Եվ կինը նույն պահից բժշկվեց։

Տես գլուխը



Մատթեոս 9:22
15 Խաչաձեւ Հղումներ  

Այդժամ Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Ո՛վ կին, մեծ է հավատդ, թող քո ուզածի պես լինի քեզ»։ Եվ այդ նույն ժամին նրա դուստրը բժշկվեց։


Հիսուսը սաստեց նրան. դևը դուրս ելավ նրա միջից, և մանուկն այդ ժամից բժշկվեց։


Ապա Հիսուսը հարյուրապետին ասաց. «Գնա՛, և ինչպես որ հավատացիր, այդպես թող լինի քեզ»։ Եվ այդ օրը նրա ծառան առողջացավ։


Ահա մարդիկ նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որ պառկած էր անկողնու մեջ։ Հիսուսը, նրանց հավատը տեսնելով, ասաց անդամալույծին. «Թող քո մեղքերը ներվեն քեզ»։


Այդժամ Հիսուսը դիպավ նրանց աչքերին և ասաց. «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ»։


Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, քո հավատը փրկեց քեզ»։ Նրա աչքերն իսկույն բացվեցին, և ճանապարհին նա գնում էր Հիսուսի հետևից։


Հիսուսը նրան ասաց. «Դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղությամբ և բժշկվա՛ծ եղիր քո ցավերից»։


Եվ ասաց նրան. «Վե՛ր կաց գնա, որովհետև քո հավատը քեզ փրկեց»։


Հիսուսը նրան ասաց. «Տե՛ս. քո հավատը քեզ փրկեց»։


Եվ նա ասաց այդ կնոջը. «Քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ»։


Եվ Հիսուսն ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ»։


Հայրը հասկացավ, որ այդ ժամին էր, երբ Հիսուսը նրան ասաց՝ «Քո որդին կենդանի է»։ Եվ հավատացին՝ ինքն ու իր ամբողջ ընտանիքը։


Նա լսեց Պողոսի խոսքերը, որը, նրան նայելով և տեսնելով, որ հավատ ունի փրկվելու,


Եվ օրեր շարունակ այս բանն էր անում։ Ի վերջո Պողոսը զայրանալով դարձավ և չար ոգուն ասաց. «Հիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ՝ դրա միջից դո՛ւրս ել»։ Եվ նույն ժամին չար ոգին ելավ։


քանզի ավետված է, ինչպես և նրանց։ Բայց խոսքը լսելը օգտակար չեղավ անապատում եղողներին, որոնք հավատով չլսեցին այն։