Մատթեոս 8:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդարև ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ, ձեռքիս տակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, և գնում է, մյուսին թե՝ ե՛կ, և գալիս է, իմ ծառային էլ թե՝ այս բանն արա՛, և անում է»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ, ձեռքիս տակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, ու գնում է, մյուսին՝ ե՛կ, ու գալիս է, ծառայիս էլ թե՝ այս բա՛նն արա, և անում է»։ |
Երբ Հիսուսը լսեց, զարմացավ և ասաց իր հետևից գնացողներին. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելում անգամ այսպիսի հավատ երբեք չգտա։
Հարյուրապետը պատասխանեց և ասաց. «Տե՛ր, արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես, այլ խոսքո՛վ ասա, և ծառաս կբժշկվի։
Ամենքն էլ զարմացան, այնպես որ հարցնում էին իրար և ասում. «Այս ի՞նչ նոր ուսուցում է, որ իշխանությամբ պիղծ ոգիներին էլ է սաստում, և նրանք հնազանդվում են նրան»։
Նա կանգնեց նրա մոտ, սաստեց ջերմին, և ջերմը թողեց նրան։ Հիվանդն անմիջապես ոտքի ելավ և սպասարկում էր նրանց։
Որովհետև ինքս էլ իշխանության ենթակա մարդ եմ, իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ “Գնա՛”, և գնում է, իսկ մյուսին՝ “Արի՛”, և գալիս է, և իմ ծառային՝ “Արա՛ այս բանը”, և նա անում է»։
Կանչելով տասներկու առաքյալներին՝ նրանց զորություն և իշխանություն տվեց բոլոր դևերի վրա և բժշկելու հիվանդությունները։
Ծառանե՛ր, ամեն բանով հնազա՛նդ եղեք ձեր երկրավոր տերերին, ոչ թե ցուցադրական ծառայությամբ, կեղծավորաբար, այլ անկեղծ սրտով՝ երկյուղ կրելով Տիրոջից։
Հորդորի՛ր ծառաներին, որ ամեն ինչում հնազանդ լինեն իրենց տերերին և գոհացնեն նրանց, չհակառակվեն,