Եվ Հակոբն ասաց. «Իմ նախահայր Աբրահամի՛ Աստված, իմ հայր Իսահակի՛ Աստված, Տե՛ր, որ ինձ ասացիր՝ “Գնա՛ քո ծննդյան երկիրը, և քեզ բարիք կանեմ”։
Մատթեոս 8:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հարյուրապետը պատասխանեց և ասաց. «Տե՛ր, արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես, այլ խոսքո՛վ ասա, և ծառաս կբժշկվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հարյուրապետը պատասխանեց և ասաց. «Տե՛ր, ես արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես. միայն խոսքո՛վ ասա, և ծառաս կբժշկվի։ |
Եվ Հակոբն ասաց. «Իմ նախահայր Աբրահամի՛ Աստված, իմ հայր Իսահակի՛ Աստված, Տե՛ր, որ ինձ ասացիր՝ “Գնա՛ քո ծննդյան երկիրը, և քեզ բարիք կանեմ”։
«Վերցրո՛ւ գավազանը, դու և քո եղբայր Ահարոնը ժողովրդին հավաքե՛ք, և նրանց ներկայությամբ խոսե՛ք այդ ապառաժի հետ, և նա կտա իր ջուրը։ Այդ ապառաժից ջուր կհանեք և կխմեցնեք ժողովրդին ու նրանց անասուններին»։
Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության մկրտությամբ, բայց նա, ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ նրա կոշիկներն անգամ տանելու։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով։
Հիսուսն իր ձեռքը երկարեց, հասցրեց նրան և ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ բորոտությունը նրանից իսկույն մաքրվեց։
Արդարև ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ, ձեռքիս տակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, և գնում է, մյուսին թե՝ ե՛կ, և գալիս է, իմ ծառային էլ թե՝ այս բանն արա՛, և անում է»։
Եվ որդին ասաց նրան. “Հա՛յր, մեղանչեցի երկնքի և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու”։
Երբ Սիմոն Պետրոսն այս տեսավ, Հիսուսի ծնկներին փաթաթվեց ու ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տե՛ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ».