Որ հավետ տիրում է իր զորությամբ։ Նրա աչքերը նայում են հեթանոսներին, Որոնք դառնացրին նրան. Թող չպարծենան իրենց հոգիներում։ Հանգիստ
Մատթեոս 8:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը նրանց ասաց. «Ինչո՞ւ եք վախենում, թերահավատնե՛ր»։ Այն ժամանակ վեր կացավ, սաստեց հողմերին ու լճին, և մեծ խաղաղություն տիրեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք վախենում, թերահավատնե՛ր»։ Այդ ժամանակ վեր կացավ, սաստեց հողմերին ու լճին, և կատարյալ խաղաղություն եղավ։ |
Որ հավետ տիրում է իր զորությամբ։ Նրա աչքերը նայում են հեթանոսներին, Որոնք դառնացրին նրան. Թող չպարծենան իրենց հոգիներում։ Հանգիստ
Մեր բոլոր օրերը նվաղեցին, Եվ քո բարկությունից խռովվեցինք։ Մեր տարիների ժամանակը նմանվեց սարդի ոստայնի,
ո՞վ իր աջով բարձրացրեց Մովսեսին և որի առաջ իր փառավոր բազկով կասեցրեց ջրերը՝ իր անունը հավերժացնելու համար։
Սաստում է ծովը և ցամաքեցնում այն, ավերում է բոլոր գետերը։ Տկարացան բասանացին ու Կարմելոսը, Լիբանանի բոլոր ծաղիկները պակասեցին։
Մի՞թե գետերի վրա կբարկանաս, Տե՛ր, կամ քո բարկությունը գետերի՞ վրա է, կամ քո ասպատակությունը՝ ծովերի՞ վրա, քանի որ կելնես քո ձիերի վրա, և քո ձի հեծնելը փրկություն է։
Հիսուսը պատասխանեց. «Ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս լեռանը ասեք. “Տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ”, կտեղափոխվի։ Եվ անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար։
Իսկ եթե Աստված այդպես է հագցնում դաշտի միջի խոտին, որ այսօր կա և վաղը հնոց է նետվում, որքա՜ն առավել ձե՛զ կհագցնի, թերահավատնե՛ր։
Մարդիկ զարմացան և ասում էին. «Ինչպիսի՜ մեկն է սա, որ թե՛ հողմերը և թե՛ լիճն են հնազանդվում նրան»։
Հիսուսը սաստեց նրան ու ասաց. «Պապանձվի՛ր և դո՛ւրս ելիր դրանից»։ Եվ դևն այնտեղ գետնին գցեց նրան և դուրս ելավ նրանից՝ առանց որևէ վնաս տալու։