Եղիսեեն թողեց եզներն ու վազեց Եղիայի հետևից՝ ասելով. «Թող նախ համբուրեմ հորս ու մորս, ապա հետևեմ քեզ»։ Եղիան ասաց. «Գնա՛ ու վերադարձի՛ր, քեզ ի՞նչ եմ արել»։
Մատթեոս 8:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը նրան ասաց. «Ե՛կ իմ հետևից, և թող մեռածները թաղեն իրենց մեռելներին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը նրան ասաց. «Արի՛ իմ հետևից և թո՛ղ մեռածներին, որ իրենք թաղեն իրենց մեռելներին»։ |
Եղիսեեն թողեց եզներն ու վազեց Եղիայի հետևից՝ ասելով. «Թող նախ համբուրեմ հորս ու մորս, ապա հետևեմ քեզ»։ Եղիան ասաց. «Գնա՛ ու վերադարձի՛ր, քեզ ի՞նչ եմ արել»։
Հիսուսը, այնտեղից առաջ անցնելով, տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստած էր մաքսատանը, և նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Նա վեր կացավ, գնաց նրա հետևից։
Մինչ նա անցնում էր, տեսավ Ալփեոսի որդի Ղևիին, որ նստած էր մաքսատանը, ու նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Եվ Ղևին վեր կացավ ու գնաց նրա հետևից։
բայց պետք էր ուրախանալ և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց”»։
Մի ուրիշի էլ ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Եվ նա ասաց. «Տե՛ր, հրամա՛ն տուր ինձ՝ նախ գնալ և թաղել իմ հորը»։
Հիսուսը նրան ասաց. «Թող մեռածնե՛րը թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա՛, քարոզի՛ր Աստծու արքայությունը»։
Այս ասաց՝ նշելով, թե ի՛նչ մահով պիտի փառավորի Աստծուն։ Եվ երբ այս ասաց, ավելացրեց. «Արի՛ իմ հետևից»։
Հիսուսը նրան ասաց. «Եթե ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ ես գամ, քեզ ի՞նչ հոգ դրանից. դու արի՛ իմ հետևից»։
մինչ մեռած էինք մեր մեղքերի հետևանքով, մեզ վերստին կյանք տվեց Քրիստոսի հետ, որովհետև շնորհով փրկվեցինք։
Դրա համար ասվում է. «Արթնացի՛ր դու, որ քնած ես, վե՛ր կաց մեռելների միջից, և Քրիստոսը կլուսավորի քեզ»։
Նրա հետ Աստված կենդանացրեց նաև ձեզ, որ մի ժամանակ մեռած էիք ձեր մեղքերի և մարմնի անթլփատության պատճառով։ Աստված ներեց մեր բոլոր հանցանքները