որ այսօր ինձ արյունակից էր և արքայի կողմից էր նշանակված։ Իսկ այս մարդիկ՝ Շարուհիի որդիները, ինձնից ավելի դաժան են։ Տերը չարին թող նրա չարության համեմատ հատուցի»։
Մատթեոս 8:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա մի բորոտ մոտեցավ, երկրպագեց նրան և ասաց. «Տե՛ր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա մոտեցավ մի բորոտ, երկրպագեց նրան և ասաց. «Տե՛ր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել»։ |
որ այսօր ինձ արյունակից էր և արքայի կողմից էր նշանակված։ Իսկ այս մարդիկ՝ Շարուհիի որդիները, ինձնից ավելի դաժան են։ Տերը չարին թող նրա չարության համեմատ հատուցի»։
Տերը պատուհասեց թագավորին, և նա բորոտ դարձավ մինչև իր կյանքի վերջը։ Նա առանձին տան մեջ էր բնակվում։ Արքունի տան վրա իշխում և երկրի ժողովրդին դատում էր արքայի որդին՝ Հովաթամը։
Ասորիների զորքի հրամանատար Նեեմանը գեղեցկադեմ էր և հարգելի մարդ էր իր տիրոջ առջև, քանի որ նրա միջոցով էր Տերը փրկություն տվել ասորիներին։ Այս մարդը հզոր էր, սակայն բորոտ։
Թող Նեեմանի բորոտությունը քեզ ու քո սերնդին կպչի հավիտյան»։ Եվ Գեեզին դուրս եկավ նրա մոտից ձյան նման սպիտակած բորոտ մարմնով։
Ամպը վերացավ խորանից, իսկ Մարիամը ձյան նման բորոտ դարձավ։ Ահարոնը նայեց Մարիամին և տեսավ, որ նա բորոտ է դարձել։
Եվ ովքեր նավակի մեջ էին, մոտեցան երկրպագեցին նրան և ասացին. «Իսկապե՛ս Աստծու Որդին ես դու»։
Ծառան ընկավ նրա առաջ, երկրպագեց նրան և ասաց. “Համբերատա՛ր եղիր իմ հանդեպ, և բոլորը կհատուցեմ քեզ”։
Երբ տուն մտան, տեսան մանկանն իր մոր՝ Մարիամի հետ, և առջևն ընկնելով՝ երկրպագեցին նրան։ Ապա բացելով իրենց գանձատուփերը՝ նրան ընծաներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։
Այդ ժամանակ Հիսուսին մոտեցավ Զեբեդեոսի որդիների մայրը՝ իր որդիների հետ. երկրպագում և նրանից բան էր խնդրում։
Հանկարծ նրանց դիմաց ելավ Հիսուսը և ասաց. «Ողջո՜ւյն ձեզ»։ Նրանք մոտենալով փարվեցին նրա ոտքերին և երկրպագեցին նրան։
Մինչ Հիսուսն այս բաներն էր խոսում նրանց հետ, ահա մի իշխան մոտեցավ, երկրպագեց նրան և ասաց. «Դուստրս հենց նոր վախճանվեց, բայց ե՛կ, ձեռքդ դի՛ր նրա վրա, և նա կկենդանանա»։
Իսրայելում Եղիսե մարգարեի օրոք բազում բորոտներ կային, և սակայն նրանցից ոչ մեկը չմաքրվեց, այլ միայն Նեեման Ասորին»։
և նրա սրտի գաղտնիքներն ի հայտ կգան, ապա երեսն ի վայր ընկնելով՝ կերկրպագի Աստծուն և կխոստովանի. «Արդարև Աստված ձեր մեջ է»։
Ես, ընկնելով նրա ոտքերի առաջ, երկրպագեցի նրան, իսկ նա ինձ ասաց. «Լսի՛ր, մի՛ ընկիր իմ առաջ, քանզի ես էլ ծառայակիցն եմ քո և քո եղբայրների, որոնք վկայում են Հիսուսին։ Տիրոջը՝ Աստծո՛ւն երկրպագիր, քանզի Հիսուսի մասին վկայությունը մարգարեության Հոգով է։