Հովսեփի եղբայրները նստեցին նրանց դիմաց ըստ ավագության՝ ավագից կրտսերը։ Եվ բոլորը զարմացած նայում էին միմյանց։
Մատթեոս 8:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Հիսուսը լսեց, զարմացավ և ասաց իր հետևից գնացողներին. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելում անգամ այսպիսի հավատ երբեք չգտա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Հիսուսը լսեց, զարմացավ և իրեն հետևողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. նույնիսկ Իսրայելում այսպիսի հավատ չգտա։ |
Հովսեփի եղբայրները նստեցին նրանց դիմաց ըստ ավագության՝ ավագից կրտսերը։ Եվ բոլորը զարմացած նայում էին միմյանց։
Այդժամ Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Ո՛վ կին, մեծ է հավատդ, թող քո ուզածի պես լինի քեզ»։ Եվ այդ նույն ժամին նրա դուստրը բժշկվեց։
Ասում եմ ձեզ, որ արևելքից ու արևմուտքից շատերը կգան և երկնքի արքայության մեջ սեղան կնստեն Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ,
Արդարև ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ, ձեռքիս տակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, և գնում է, մյուսին թե՝ ե՛կ, և գալիս է, իմ ծառային էլ թե՝ այս բանն արա՛, և անում է»։
Նա զարմանում էր նրանց անհավատության վրա։ Հիսուսը շրջում էր շրջակա գյուղերը և ուսուցանում։
Եվ երբ Հիսուսն այս լսեց, զարմացավ նրա վրա, դարձավ իրեն հետևող ժողովրդին և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայելի մեջ անգամ այսչափ հավատ չգտա»։
Ամենքը սքանչանում էին և զարմանում՝ ասելով միմյանց. «Չե՞ք տեսնում, բոլոր այս խոսողները գալիլեացիներ են.