Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գործք Առաքելոց 2:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Ամենքը սքանչանում էին և զարմանում՝ ասելով միմյանց. «Չե՞ք տեսնում, բոլոր այս խոսողները գալիլեացիներ են.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Բոլորը հիացած ու զարմացած միմյանց ասում էին. «Ահա սրանք բոլորը, որ խոսում են, գալիլեացի չե՞ն։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 2:7
12 Խաչաձեւ Հղումներ  

Ժողովրդի բազմությունն ասում էր. «Սա Հիսուս մարգարեն է, Գալիլեայի Նազարեթ քաղաքից»։


Քիչ հետո այնտեղ կանգնածները մոտեցան և Պետրոսին ասացին. «Իրոք դու էլ նրանցից ես, քանի որ խոսվածքդ մատնում է քեզ»։


Երբ Հիսուսը լսեց, զարմացավ և ասաց իր հետևից գնացողներին. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելում անգամ այսպիսի հավատ երբեք չգտա։


Ամենքն էլ զարմացան, այնպես որ հարցնում էին իրար և ասում. «Այս ի՞նչ նոր ուսուցում է, որ իշխանությամբ պիղծ ոգիներին էլ է սաստում, և նրանք հնազանդվում են նրան»։


Անդամալույծը վեր կացավ և անմիջապես վերցնելով անկողինը՝ բոլորի առաջ դուրս ելավ, մինչ ամենքը զարմանում էին, փառք էին տալիս Աստծուն ու ասում. «Այսպիսի բան երբեք չէինք տեսել»։


Նրան պատասխանեցին ու ասացին. «Մի՞թե դու էլ Գալիլեայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլեայից մարգարե դուրս չի գալիս»։


ու ասացին. «Գալիլեացինե՛ր, ինչո՞ւ եք կանգնել երկնքին նայում։ Այս Հիսուսը, որ ձեզանից երկինք բարձրացավ, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ տեսաք նրան երկինք գնալիս»։


Բոլորը սքանչանում էին, զարմանում և միմյանց ասում. «Ի՞նչ կարող է լինել սա»։


բայց մենք ինչպե՞ս ենք նրանց լսում մեր յուրաքանչյուրի բարբառով, որի մեջ ծնվել ենք։


Գիտեին նրան, որ նստում էր տաճարի Գեղեցիկ դռան մոտ՝ ողորմություն ստանալու համար, և նշանի վրա, որ կատարվեց, զարմանքով լցվեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ