Մատթեոս 7:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կեղծավո՛ր, նախ այդ գերանը հանի՛ր քո աչքից, որ կարողանաս հստակ տեսնել և ապա կհանես շյուղը եղբորդ աչքից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կեղծավո՛ր, նախ քո աչքից գերա՛նը հանիր և այդ ժամանակ կտեսնես, թե ինչպե՛ս եղբորդ աչքից շյուղը հանես։ |
Կամ ինչպե՞ս ես ասում եղբորդ. “Թո՛ղ շյուղը հանեմ քո աչքի միջից”, երբ ահա քո աչքի մեջ գերան կա։
Մի՛ տվեք սրբությունը շներին և մի՛ գցեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի ոտնակոխ չանեն դրանք և շրջվելով ձեզ պատառոտեն։
Կեղծավորնե՛ր, երկնքի և երկրի երևույթները քննել գիտեք, իսկ ներկա ժամանակի խորհուրդը ինչպե՞ս չեք կարողանում քննել։
Տերը նրան պատասխանեց՝ ասելով. «Կեղծավորնե՛ր, ձեզնից յուրաքանչյուր ոք շաբաթ օրով իր եզը կամ էշը մսուրից չի՞ արձակում և չի՞ տանում ջուր տալու։
Եվ ասաց նրանց. «Անշուշտ, ինձ այս առածը կասեք. “Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ”։ Այն ամենը, ինչ արել ես Կափառնաումում, որչափ որ լսեցինք, արա՛ և այստեղ, քո հայրենի գավառում»։
Եվ կամ ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել. “Եղբա՛յր, թող քո աչքից այդ շյուղը հանեմ”, երբ դու քո աչքի միջի գերանը չես տեսնում։ Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից գերանը և ապա լավ կտեսնես՝ եղբորդ աչքից շյուղը հանելու համար»։
Սակայն չար ոգին պատասխանեց ու նրանց ասաց. «Հիսուսին գիտեմ և Պողոսին ճանաչում եմ, բայց դուք ո՞վ եք»։