Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 6:42 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

42 Եվ կամ ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել. “Եղբա՛յր, թող քո աչքից այդ շյուղը հանեմ”, երբ դու քո աչքի միջի գերանը չես տեսնում։ Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից գերանը և ապա լավ կտեսնես՝ եղբորդ աչքից շյուղը հանելու համար»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

42 Կամ ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել՝ "Եղբա՛յր, թող քո աչքի միջի շյուղը հանեմ", բայց քո աչքի միջի գերանը չես տեսնում։ Կեղծավո՛ր, նախ քո աչքից գերանը հանի՛ր և հետո լավ կտեսնես, թե ինչպես քո եղբոր աչքից շյուղը հանես։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 6:42
24 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ նա, ում մեջ այս բաները չկան, կույր է կամ կարճատես և մոռացել է իր նախկին հանցանքներից մաքրված լինելը։


Եթե մեկն ինքն իրեն մաքրի այդպիսի բաներից, կդառնա պատվավոր մի անոթ՝ սրբագործված և պիտանի իր Տիրոջը, պատրաստ ամեն բարի գործի։


Եվ ամեն ինչ Աստծուց է, որ մեզ հաշտեցրեց իր հետ Քրիստոսի միջոցով և մեզ տվեց հաշտության պաշտոնը։


Ուստի արդարացում չես ունենալու, ո՛վ մարդ, որ դատում ես, որովհետև ինչով ընկերոջդ դատում ես, ինքդ քեզ ես դատապարտում, քանի որ դու էլ նույնն ես գործում, ինչով որ դատում ես։


ու ասաց. «Դու, որ լի ես ամեն նենգությամբ ու խորամանկությամբ, որդի՛ սատանայի, թշնամի՛ ամեն արդարության, Տիրոջ ուղիղ ճանապարհները շեղելուց չե՞ս դադարելու։


Քեզ դրա մեջ մաս և բաժին չկա, քանի որ քո սիրտն Աստծու առաջ ուղիղ չէ։


Պետրոսը դարձավ նրանց ու ասաց. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար, որով պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը։


Բայց ես աղոթեցի քեզ համար, որպեսզի քո հավատը չպակասի, և դու, երբ կրկին ինձ դառնաս, հաստատես քո եղբայրներին»։


Տերը նրան պատասխանեց՝ ասելով. «Կեղծավորնե՛ր, ձեզնից յուրաքանչյուր ոք շաբաթ օրով իր եզը կամ էշը մսուրից չի՞ արձակում և չի՞ տանում ջուր տալու։


Պետրոսը հիշեց Հիսուսի ասած խոսքը, թե՝ «Աքաղաղը դեռ չկանչած՝ երեք անգամ կուրանաս ինձ»։ Եվ դուրս ելնելով՝ դառնապես լաց եղավ։


Իր խոսքի սկզբում արդարը ինքն իրեն մեղադրում է, երբ հանդիմանվում է ոսոխի կողմից։


Ինչո՞ւ եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։


Կամ ինչպե՞ս ես ասում եղբորդ. “Թո՛ղ շյուղը հանեմ քո աչքի միջից”, երբ ահա քո աչքի մեջ գերան կա։


Ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նշմարում։


«Որովհետև չկա բարի ծառ, որ չար պտուղ տա. և դարձյալ՝ չկա չար ծառ, որ բարի պտուղ տա,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ