Մատթեոս 6:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև որտեղ ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ |
Նրանք իրավացիորեն պարտության մատնվեցին, իսկ մեր փրկությունը պիտի լինի մեր գանձերի շնորհիվ։ Մեզ հասան Տիրոջ իմաստությունը, հանճարը և աստվածպաշտությունը. ահա դրանք են արդարության գանձերը։
Ահավասիկ քո աչքերը և քո սիրտը հակված են ոչ թե դեպի բարություն, այլ դեպի ագահություն, դեպի անպարտ արյունահեղություն, դեպի անիրավություն ու սպանություն։
«Երուսաղեմ, լվա՛ քո սրտի չարությունները, որ փրկվես. քո ցավերի խորհուրդները մինչև ե՞րբ պիտի մնան քո մեջ։
Իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս կարող եք բարի բաներ խոսել, երբ ինքներդ չար եք, որովհետև բերանը սրտի լիությունից է խոսում։
Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք ոչ թե տեսանելի, այլ անտեսանելի բաների վրա, որովհետև տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելի բաները՝ հավիտենական։
Ես՝ Պողոսս, իմ ձեռքով գրեցի. ես կհատուցեմ, որպեսզի չասեմ քեզ, թե դու էլ ինքդ քեզ ես պարտական ինձ։
Եղբայրնե՛ր, տեսե՛ք, ձեզանից որևէ մեկի մեջ թող երբեք չլինի չար ու անհավատ սիրտ և ապստամբի կենդանի Աստծու դեմ։