Դուրս ելնելով՝ գտան կյուրենացի մի մարդու՝ Սիմոն անունով, և նրան ստիպեցին, որ Հիսուսի խաչափայտը կրի։
Մատթեոս 5:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե մեկը քեզ հարկադրի իր հետ մեկ մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ մղոն էլ գնա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե մեկը քեզ ստիպի իր հետ մեկ մղոն գնալ, նրա հետ երկո՛ւ մղոն էլ գնա։ |
Դուրս ելնելով՝ գտան կյուրենացի մի մարդու՝ Սիմոն անունով, և նրան ստիպեցին, որ Հիսուսի խաչափայտը կրի։
Եվ ստիպեցին մի անցորդի, որ արտից էր գալիս, որ Հիսուսի խաչափայտը կրի։ Նա Սիմոն Կյուրենացին էր՝ Ալեքսանդրի ու Ռուփոսի հայրը։
Երբ նրան առան գնացին, բռնեցին Սիմոն Կյուրենացի անունով մեկին, որը հանդից էր գալիս. նրա վրա դրեցին խաչը, որ այն բերի Հիսուսի հետևից։
Որովհետև Քրիստոսի սերն է ստիպում մեզ քննելու այս. որ եթե մեկը բոլորի փոխարեն մեռավ, ապա բոլորը մեռած էին։