Նրա շուրջը ժողովրդի այնքան մեծ բազմություն հավաքվեց, որ նա նավակ մտավ և նստեց, իսկ ողջ բազմությունը կանգնած մնաց լճի եզերքին։
Մատթեոս 5:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը, տեսնելով ժողովրդի բազմությունը, բարձրացավ լեռը։ Երբ նստեց այնտեղ, նրան մոտեցան իր աշակերտները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը, ժողովրդի բազմությունը տեսնելով, բարձրացավ լեռը։ Երբ նա նստեց, աշակերտները նրան մոտեցան։ |
Նրա շուրջը ժողովրդի այնքան մեծ բազմություն հավաքվեց, որ նա նավակ մտավ և նստեց, իսկ ողջ բազմությունը կանգնած մնաց լճի եզերքին։
Նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն էր գնում, որ եկել էր Գալիլեայից, Դեկապոլիից, Երուսաղեմից, Հրեաստանից և Հորդանանի մյուս կողմից։
Հիսուսը բարձրացավ լեռը և իր մոտ կանչեց նրանց, որոնց ինքը կամեցավ, և նրանք գնացին նրա մոտ։
Նրանք տուն վերադարձան, և ժողովուրդը դարձյալ նրանց հետ եկավ, այնպես որ նրանք նույնիսկ հաց ուտելու ժամանակ չունեցան։
Հիսուսը դարձյալ սկսեց ուսուցանել լճի եզերքին, և նրա շուրջն այնքան շատ ժողովուրդ խռնվեց, որ նա նավակ մտավ ու նստեց այնտեղ՝ լճի վրա, իսկ ամբողջ ժողովուրդը ցամաքին էր՝ լճի եզերքին։
Եվ նրանց հետ իջավ մի տափարակ տեղ, որտեղ նրա աշակերտների մի մեծ խումբ և ամբողջ Հուդայից ու Երուսաղեմից և Տյուրոսից ու Սիդովնից շատ մեծ բազմություն
Հիսուսը հայացքը հառեց իր աշակերտների վրա ու ասաց. - Երանի՜ հոգով աղքատներիդ, որովհետև ձերն է Աստծու արքայությունը։
Այս խոսքերից մոտ ութ օր հետո, իր հետ վերցնելով Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, լեռը ելավ՝ աղոթքի կանգնելու։
Երբ Հիսուսն իմացավ, որ գալու են իրեն տանելու և բռնի կերպով թագավոր դարձնելու, կրկին միայնակ դեպի լեռը գնաց։