Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մատթեոս 4:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այդ ժամանակ փորձիչը, մոտենալով նրան, ասաց. «Եթե Աստծու որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ փորձիչը, նրան մոտենալով, ասաց. «Եթե Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան»։

Տես գլուխը



Մատթեոս 4:3
34 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Իսրայելի որդիները նրանց ասացին. «Ավելի լավ կլիներ՝ Տիրոջ հարվածներից մահանայինք եգիպտացիների երկրում, երբ մսով լի կաթսաների մոտ էինք նստում ու կուշտ հաց ուտում, քան բերեիք մեզ այս անապատը, որ ողջ ժողովրդին սովամահ անեք»։


Եվ ովքեր նավակի մեջ էին, մոտեցան երկրպագեցին նրան և ասացին. «Իսկապե՛ս Աստծու Որդին ես դու»։


Սիմոն Պետրոսը պատասխանեց նրան և ասաց. «Դու Քրիստոսն ես, կենդանի Աստծու Որդին»։


Հիսուսը լուռ էր մնում։ Քահանայապետը դիմեց նրան և ասաց. «Երդվեցնում եմ քեզ կենդանի Աստծու անունով, որ մեզ ասես, թե դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։


Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»։


Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Ավետարանի սկիզբը։


Իսկ պիղծ ոգիները, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ, աղաղակում էին և ասում. «Դու ես Աստծու Որդին»։


բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Ի՞նչ կա իմ և քո միջև, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի։ Երդվեցնում եմ քեզ Աստծով, մի՛ տանջիր ինձ»,


Հրեշտակը պատասխանեց և նրան ասաց. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է և Աստծու Որդի պիտի կոչվի։


Եվ ամենքը միասին ասացին. «Ուրեմն դու Աստծու Որդի՞ն ես»։ Եվ նա ասաց նրանց. «Դուք եք ասում, թե ես եմ»։


Եվ սատանան նրան ասաց. «Եթե Աստծու Որդի ես, այդ քարին ասա՛, որ հաց դառնա»։


Շատերի միջից էլ դևեր էին ելնում, որոնք աղաղակում էին և ասում. «Դու ես Աստծու Որդին»։ Եվ նա սաստում էր ու թույլ չէր տալիս նրանց խոսել, որովհետև գիտեին նրան, որ Քրիստոսն է։


Տարավ նրան Երուսաղեմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա ու ասաց նրան. «Եթե Աստծու Որդի ես, քեզ այստեղից ցա՛ծ նետիր,


Եվ ես տեսա ու վկայեցի. “Սա է Աստծու Որդին”»։


Նաթանայելը պատասխան տվեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դու ես Աստծու Որդին, դու ես Իսրայելի թագավորը»։


Բայց այսքանը գրվեց, որպեսզի դուք հավատաք, որ Հիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին, և որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանքն ընդունեք։


Հիսուսը լսեց, որ նրան դուրս են հանել, և երբ նրան գտավ, ասաց. «Դու Աստծու Որդուն հավատո՞ւմ ես»։


Եվ անմիջապես ժողովարաններում Հիսուսին քարոզեց՝ ասելով, որ նա է Աստծու Որդին։


որովհետև Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, որ ձեր մեջ քարոզեցինք մենք՝ ես, Սիղվանոսն ու Տիմոթեոսը, չեղավ թե՛ այո և թե՛ ոչ, այլ Աստծու այո՛-ն եղավ։


Քրիստոսի հետ խաչը ելա և ողջ եմ այսուհետև. ոչ թե ես, այլ Քրիստոսն է կենդանի իմ մեջ։ Այն, որ հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծու Որդու հավատով, որ սիրեց ինձ և իրեն տվեց ինձ համար։


Դրա համար ես էլ, չկարողանալով այլևս համբերել, մարդ ուղարկեցի՝ տեղեկանալու ձեր հավատի մասին, այն մտավախությամբ, որ փորձիչը գուցե ձեզ էլ է փորձել, և մեր աշխատանքն իզուր է անցել։


և չլինի թե որևէ մեկը պոռնիկ և պիղծ լինի, ինչպես Եսավը, որը մի աման կերակրի դիմաց իր անդրանկությունը վաճառեց։


Հետևաբար, ունենք երկինքներով անցած մի մեծ Քահանայապետ՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք մեր դավանած հավատը։


Նա անհայր, անմայր էր, առանց ազգաբանության. ո՛չ օրերի սկիզբ ուներ և ո՛չ կյանքի վախճան. նմանվելով Աստծու Որդուն՝ նա կա ու մնում է մշտնջենապես քահանա։


Ով մեղք է գործում, սատանայից է, քանի որ սատանան մեղանչող է ի սկզբանե։ Աստծու Որդին հենց նրա համար հայտնվեց, որ քանդի սատանայի գործերը։


Մի՛ երկնչիր այն բանի համար, որ պիտի չարչարվես. ահա բանսարկուն պատրաստվում է ձեզնից մի քանիսին բանտ նետելու, որպեսզի փորձվեք և տասն օր նեղություն կրեք. հավատարի՛մ եղիր մինչև մահ, և ես քեզ կյանքի պսակը կտամ։