Այդժամ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը և գա իմ հետևից,
Մատթեոս 4:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը նրանց ասաց. «Եկե՛ք իմ հետևից, և ես ձեզ մարդկանց ձկնորսներ կդարձնեմ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը նրանց ասաց. «Եկե՛ք իմ հետևից, և ես ձեզ մարդկա՛նց որսորդներ կդարձնեմ»։ |
Այդժամ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը և գա իմ հետևից,
Հիսուսը նրան ասաց. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր ունեցվածքդ և տո՛ւր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս։ Ապա ե՛կ իմ հետևից»։
Մինչ Հիսուսը շրջում էր Գալիլեայի լճի եզերքով, տեսավ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս կոչվեց, և նրա եղբայր Անդրեասին, որոնք ուռկան էին գցում լճի մեջ, որովհետև ձկնորս էին։
Հիսուսը, այնտեղից առաջ անցնելով, տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստած էր մաքսատանը, և նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Նա վեր կացավ, գնաց նրա հետևից։
Մինչ նա անցնում էր, տեսավ Ալփեոսի որդի Ղևիին, որ նստած էր մաքսատանը, ու նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Եվ Ղևին վեր կացավ ու գնաց նրա հետևից։
Դրանից հետո դուրս ելավ այնտեղից և տեսավ մի մաքսավորի, որի անունը Ղևի էր, որ մաքսատանը նստած՝ գործի էր։ Հիսուսը նրան ասաց. «Իմ հետևից արի՛»։
Մի ուրիշի էլ ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Եվ նա ասաց. «Տե՛ր, հրամա՛ն տուր ինձ՝ նախ գնալ և թաղել իմ հորը»։
Եթե մեկն ինձ ծառայի, իմ հետևից կգա, և որտեղ ես եմ, այնտեղ կլինի և իմ ծառան. եթե մեկն ինձ ծառայի, նրան կպատվի իմ Հայրը։
Հիսուսը նրան ասաց. «Եթե ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ ես գամ, քեզ ի՞նչ հոգ դրանից. դու արի՛ իմ հետևից»։