Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մատթեոս 27:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իսկ քահանայապետները, արծաթ դրամները վերցնելով, ասացին. «Օրինավոր չէ դրանք տաճարի գանձանակը գցել, որովհետև արյան գին են»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Քահանայապետները, վերցնելով արծաթը, ասացին. «Օրինավոր չէ դրանք գանձանակի մեջ գցել, որովհետև արյան գին են»։

Տես գլուխը



Մատթեոս 27:6
8 Խաչաձեւ Հղումներ  

Ես՝ Տերս, սիրում եմ արդարությունը և ատում անիրավ հափշտակությունը. արդարներին պիտի տամ իրենց վաստակը և հավիտենական ուխտ պիտի անեմ նրանց հետ։


Կո՛ւյր առաջնորդներ, որ մժղուկներին քամում եք, բայց ուղտերին կուլ եք տալիս։


Հուդան արծաթ դրամները նետեց տաճարի մեջ և հեռացավ։ Ապա գնաց և իրեն կախեց։


Եվ խորհրդակցելով՝ այդ դրամով գնեցին Բրուտի ագարակը՝ որպես գերեզման օտարների համար։


Բայց դուք ասում եք. “Եթե մեկը հորը կամ մորն ասի. “Այն օգնությունը, որ ինձնից ստանալու էիր, կորբան է, այսինքն՝ Աստծուն տալու ընծա”,


Կայիափայի մոտից Հիսուսին տարան կուսակալի ապարանքը։ Թեև այգաբաց էր, բայց նրանք ապարանք չմտան, որպեսզի չպղծվեն և որպեսզի զատկական ընթրիքը կարողանան ուտել։


Իսրայելի դուստրերի մեջ և ոչ Իսրայելի որդիների մեջ պոռնիկ չպետք է լինի։ Իսրայելի դուստրերից և որդիներից որևէ մեկին չընծայաբերեք կուռքերի պոռնկության։