Մի՞թե սա հյուսնի որդին չէ, մի՞թե սրա մոր անունը Մարիամ չէ, և սրա եղբայրները Հակոբոսը, Հովսեսը, Սիմոնն ու Հուդան չեն։
Մատթեոս 27:56 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի ու Հովսեսի մայր Մարիամը և Զեբեդեոսի որդիների մայրը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի ու Հովսեփի մայր Մարիամը և Զեբեդեոսի որդիների մայրը։ |
Մի՞թե սա հյուսնի որդին չէ, մի՞թե սրա մոր անունը Մարիամ չէ, և սրա եղբայրները Հակոբոսը, Հովսեսը, Սիմոնն ու Հուդան չեն։
Շաբաթ օրը՝ երեկոյան, երբ կիրակին էր սկսվում, Մարիամ Մագդաղենացին ու մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։
Հիսուսը հարություն առնելուց հետո՝ առաջին կիրակի օրն առավոտյան, երևաց Մարիամ Մագդաղենացուն, որից յոթ դև էր հանել։
Եվ Մարիամ Մագդաղենացին, Հովհաննան, Հակոբոսի մայր Մարիամը և նրանց հետ ուրիշ կանայք էին, որ այս բաները պատմեցին առաքյալներին։
և մի քանի կանայք, որոնք բժշկվել էին չար ոգիներից ու հիվանդություններից. Մարիամը, որ կոչվում էր Մագդաղենացի, և որից յոթ դև էր դուրս եկել,
Իսկ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրն ու մորաքույրը՝ Կղեոպասի կին Մարիամը, և Մարիամ Մագդաղենացին։
Կիրակի օրը՝ առավոտյան արշալույսին, դեռ չլուսացած, Մարիամ Մագդաղենացին գերեզման եկավ ու տեսավ, որ քարը գերեզմանի դռնից վերցված է։
Մարիամ Մագդաղենացին եկավ ու աշակերտներին պատմեց, որ ինքը տեսել է Տիրոջը, և նա իրեն այս է ասել։