Մատթեոս 26:73 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քիչ հետո այնտեղ կանգնածները մոտեցան և Պետրոսին ասացին. «Իրոք դու էլ նրանցից ես, քանի որ խոսվածքդ մատնում է քեզ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քիչ անց այնտեղ կանգնածները մոտեցան և Պետրոսին ասացին. «Իրապես որ դու էլ ես նրանցից, քանի որ խոսվածքդ էլ է քեզ մատնում»։ |
Այդ ժամանակ Պետրոսն սկսեց նզովել և երդվել. «Այդ մարդուն չեմ ճանաչում»։ Եվ նույն պահին աքաղաղը կանչեց։
Բայց Պետրոսը դարձյալ ուրացավ։ Քիչ անց շուրջը գտնվողները դարձյալ ասացին Պետրոսին. «Իրոք դու նրանցից ես, քանի որ գալիլեացի ես, և խոսքդ էլ նրանց նման է»։
Ամենքը սքանչանում էին և զարմանում՝ ասելով միմյանց. «Չե՞ք տեսնում, բոլոր այս խոսողները գալիլեացիներ են.
Նրանց ասում էին. «Մեզ մի նշա՛ն տվեք, ասացե՛ք՝ հասկ, հասկ»։ Բայց նրանց չէր հաջողվում այդպես ասել, ուստի բռնում և կոտորում էին նրանց Հորդանան գետի անցումներում։ Այդ ժամանակ եփրեմյաններից քառասուներկու հազար մարդ զոհվեց։