Մատթեոս 25:43 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ օտարական էի, և ինձ չհյուրընկալեցիք, մերկ էի, և ինձ չհագցրիք, հիվանդ էի ու բանտում, և ինձ չայցելեցիք”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ օտար էի, և ինձ ձեզ մոտ չընդունեցիք, մերկ էի, և ինձ չհագցրիք, հիվանդ ու բանտում էի, և ինձ չայցելեցիք"։ |
Ահա թե ինչու Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում այդ հովիվների մասին, որոնք հովվում են իմ ժողովրդին. «Դուք ցրեցիք իմ ոչխարներին, հեռացրիք նրանց, չխնամեցիք նրանց։ Այժմ ահա ես վրեժ եմ լուծելու ձեզնից՝ ձեր չար ընթացքի համեմատ»,- ասում է Տերը։
Երկրի ժողովրդին տառապեցնում էին անիրավությամբ, հափշտակություններ էին անում. աղքատին ու տնանկին բռնադատում էին, պանդուխտի հետ արդարությամբ չէին վարվում։
Այդ ժամանակ նրանք կպատասխանեն և կասեն. “Տե՛ր, քեզ ե՞րբ տեսանք քաղցած կամ ծարավ, կամ օտարական, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտում և չծառայեցինք քեզ”։
Իսկ մի քանի օր հետո Պողոսը Բառնաբասին ասաց. «Արի՛ վերադառնանք և շրջենք եղբայրների մեջ բոլոր այն քաղաքներում, որտեղ քարոզեցինք Տիրոջ խոսքը՝ տեսնելու, թե ինչպե՛ս են այն պահում»։
Մի՛ մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակներ հյուրընկալեցին առանց իմանալու։
Հիշե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ. հիշե՛ք նաև չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք։
Ճանապարհը շեղեցին, որ մտնեն Գաբաա և գիշերեն այնտեղ։ Նա մտավ ու նստեց քաղաքի հրապարակում, բայց ոչ մի մարդ չկար, որ նրանց իր տունն առներ գիշերելու համար։