Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մատթեոս 25:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նույնպես և նա, որ երկու քանքար էր ստացել, երկու քանքար ևս շահեց։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նույնպես և նա, ով երկու քանքար էր ստացել, երկու քանքար ևս շահեց։

Տես գլուխը



Մատթեոս 25:17
23 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև գիտեի, որ նա իր որդիներին ու իր հետնորդներին պատվիրելու է Տիրոջ ճանապարհով ընթանալ և արդարությունն ու իրավունքը գործել։ Եվ Տերը՝ Աստված, Աբրահամին կտա այն ամենը, ինչ խոստացել է»։


Գաղաադացի Բերզելին եկավ Ռոգելիմից և արքային անցկացրեց Հորդանան գետով՝ նրան ընկերակցելով մինչև Հորդանան գետի մյուս կողմը։


Նա, որ հինգ քանքար էր ստացել, անմիջապես գնաց, դրանցով գործարքներ կատարեց և հինգ քանքար ևս շահեց։


Իսկ նա, որ մեկն էր ստացել, գնաց հողը փորեց և իր տիրոջ արծաթ դրամը թաքցրեց։


Նա, իր ամբողջ ընտանիքով բարեպաշտ և աստվածավախ լինելով, շատ ողորմություններ էր անում ժողովրդի մեջ և միշտ առ Աստված աղոթքի մեջ էր։


Եթե հոժարությունը կա, տրվածն ընդունելի է ըստ տվողի ունեցածի և ոչ թե ըստ չունեցածի։


Օգտագործե՛ք ժամանակը, որովհետև օրերը չար են։


Արքիպպոսին ասացե՛ք. «Զգո՛ւյշ եղիր այն սպասավորության համար, որ ստացար Տիրոջով, որպեսզի այն ավարտին հասցնես»։


և վկայվել է բարի գործերով. մեծացրել է զավակներ, եղել է հյուրասեր, լվացել է սրբերի ոտքերը, օգնության է հասել նեղության մեջ եղողներին, ամբողջությամբ նվիրվել է բարեգործության։


Յուրաքանչյուր ոք ինչպիսի շնորհ ընդունել է, ուրիշի հանդեպ թող նույնը մատակարարի՝ որպես Աստծու պես-պես շնորհների բարի տնտես։