Մատթեոս 25:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ16 Նա, որ հինգ քանքար էր ստացել, անմիջապես գնաց, դրանցով գործարքներ կատարեց և հինգ քանքար ևս շահեց։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ16 Նա, ով հինգ քանքար էր ստացել, դրանցով գործարք արեց և հինգ քանքար ևս շահեց։ Տես գլուխը |
Դավիթը կանգնեց հավաքվածների մեջ և ասաց. «Լսե՛ք ինձ, իմ եղբայրնե՛ր և իմ ժողովո՛ւրդ։ Սրտումս նպատակ էի դրել Տիրոջ Ուխտի տապանակի համար հանգստի տուն կառուցել և մեր Տիրոջ ոտքերի համար՝ կանգնելու տեղ։ Պատրաստել էի նաև շինության համար անհրաժեշտ նյութերը՝ մեծ քանակությամբ ոսկի, արծաթ, պղինձ, արույր, երկաթ և փայտ։