Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մատթեոս 25:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Արթո՛ւն մնացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Արդ արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը։

Տես գլուխը



Մատթեոս 25:13
12 Խաչաձեւ Հղումներ  

այդ ծառայի տերը կգա այն օրը, երբ նա չի սպասի, և այն ժամին, երբ նա տեղյակ չի լինի,


Նա պատասխան տվեց և ասաց. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չեմ ճանաչում ձեզ”։


Արթո՛ւն կացեք այսուհետև, ամեն ժամ աղո՛թք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու Մարդու Որդու առաջ»։


Դրա համար էլ արթո՛ւն կացեք և հիշե՛ք, որ ամբողջ երեք տարի, գիշեր-ցերեկ, առանց դադարի արտասուքներով յուրաքանչյուրիդ մեկ-մեկ խրատեցի։


Արթո՛ւն կացեք, հաստատո՛ւն մնացեք հավատի մեջ, քա՛ջ եղեք, զորացե՛ք։


Ուստի ուրիշների պես քնով չընկնենք, այլ արթուն ու զգաստ լինենք։


Բայց դու արթո՛ւն եղիր ամեն ինչում, համբերի՛ր նեղություններին, ավետարանչի գործդ արա՛, ծառայությունդ հասցրո՛ւ իր ավարտին։


Ամեն ինչի վախճանը մոտեցել է, ուստի զգաստացե՛ք և արթո՛ւն եղեք աղոթքի համար։


Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա։


«Ահա՛ գալիս եմ ինչպես գող. երանի՜ նրան, որ արթուն է և պահում է իր զգեստները, որպեսզի մերկ ման չգա, և իր ամոթույքը չերևա»։