Մատթեոս 25:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա պատասխան տվեց և ասաց. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չեմ ճանաչում ձեզ”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ նա պատասխանեց ու ասաց. "Ճշմարիտ եմ ասում ձեզ. ես ձեզ չեմ ճանաչում"։ |
Սուրբ է քո աչքը չարիքներ տեսնելու համար, և չես կարողանա նայել տառապանքներին. ինչո՞ւ նայեցիր արհամարհողներին և չսաստեցիր, երբ ամբարիշտը կուլ էր տալիս արդարին։
Այն բանից հետո, երբ տանտերը մտնի և դուռը փակի, դուք, դրսում կանգնած, կսկսեք դուռը բախել և ասել. “Տե՛ր, տե՛ր, բա՛ց մեզ համար”։ Իսկ նա պատասխանելով կասի ձեզ. “Չգիտեմ, թե որտեղից եք”։
Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե մեկն աստվածապաշտ է ու նրա կամքը կատարում է, նրան լսում է։
Իսկ այժմ, երբ ճանաչեցիք Աստծուն, մանավանդ Աստծու կողմից էլ ճանաչվեցիք, ինչպե՞ս եք վերադառնում տկար ու խեղճ տարերային ուժերին, որոնց ծառան եք ուզում նորից ձեզ դարձնել։
Բայց Աստծու դրած հաստատուն հիմքը կանգուն է մնում և ունի այս կնիքը. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև՝ «Ով որ Տիրոջ անունն է կրում, թող հեռո՛ւ մնա անիրավությունից»։