Եվ այնպես պիտի լինի, որ կեղծավորաբար այս ժողովրդին երանի տվող մոլորյալները պիտի մոլորեցնեն նրան, որպեսզի կուլ տան։
Մատթեոս 24:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ են ելնելու և մեծ նշաններ ու հրաշքներ են ցույց տալու, եթե հնար լինի՝ նույնիսկ ընտրյալներին մոլորեցնելու աստիճան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև ելնելու են սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ և մեծ նշաններ ու հրաշքներ են ցույց տալու, որ եթե հնարավոր լինի, ընտրյալներին էլ մոլորեցնեն։ |
Եվ այնպես պիտի լինի, որ կեղծավորաբար այս ժողովրդին երանի տվող մոլորյալները պիտի մոլորեցնեն նրան, որպեսզի կուլ տան։
Եվ եթե այդ օրերը չպակասեցվեին, ոչ ոք չէր փրկվի։ Բայց ընտրյալների համար այդ օրերը պակասեցվելու են։
Նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք նրա ընտրյալներին կհավաքեն չորս կողմերից՝ երկնքի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը»։
«Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են։
որովհետև սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ պիտի ելնեն, նշաններ ու հրաշքներ պիտի ցույց տան՝ մոլորեցնելու նպատակով, եթե հնարավոր լինի, նույնիսկ ընտրյալներին։
Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են, և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի։
Այս է կամքը իմ Հոր, որ ինձ ուղարկեց. որպեսզի բոլոր նրանցից, ում Հայրն ինձ է տվել, ոչ մեկին չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն առնել տամ նրանց։
Քանի որ Պողոսը մտադիր էր նավարկել Եփեսոսի մոտով, որպեսզի Ասիայում ժամանակ չկորցնի, քանի որ շտապում էր, եթե հնարավոր լիներ, Պենտեկոստեի օրը Երուսաղեմ հասնել։
Իսկ արդ որտե՞ղ է ձեր երանությունը։ Վկայում եմ ձեզ, եթե հնարավոր լիներ, ձեր աչքերը կհանեիք և կտայիք ինձ։
«Զգո՛ւյշ եղիր, որ կատարես այն ամենը, ինչ ես այսօր հաղորդում եմ քեզ։ Դրա վրա ոչինչ մի՛ ավելացրու և դրանից ոչինչ մի՛ պակասեցրու։
Բայց Աստծու դրած հաստատուն հիմքը կանգուն է մնում և ունի այս կնիքը. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև՝ «Ով որ Տիրոջ անունն է կրում, թող հեռո՛ւ մնա անիրավությունից»։
որ Աստծու զորությամբ պահված էիք հավատով՝ փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակներում։
Ուստի դուք, սիրելինե՛ր, իբրև նախապես իմացողներ, զգուշացե՛ք, որ անառակ մոլորությամբ տարված՝ չկորցնեք ձեր վստահությունը։
Որդյակնե՛ր, վերջին ժամանակն է։ Եվ, ըստ այսմ, ինչպես լսել եք, Նեռը գալու է. արդեն իսկ եկել են բազում նեռեր, և հենց դրանից կարող ենք իմանալ, որ վերջին ժամանակն է։
Իսկ ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, որ ուրանում է, թե Հիսուսը Քրիստոսն է։ Նա է նեռը, որ ուրանում է Հորը և Որդուն։
Գիտենք, որ Աստծուց ծնվածը չի մեղանչում, իսկ ով Աստծուց է ծնված, պահում է իրեն, և չարը նրան չի մոտենում։
Եվ բռնվեցին գազանն ու նրա հետ եղող սուտ մարգարեն, որ նրա առաջ հրաշքներ էր գործում, որոնցով մոլորեցնում էր նրանց, որոնց ստիպել էր առնել գազանի դրոշմը և երկրպագուներ էր դարձրել նրա արձանին։ Եվ նրանց երկուսին էլ ողջ-ողջ գցեցին ծծմբով այրվող կրակե լճի մեջ։