Մատթեոս 24:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մինչ Հիսուսը տաճարից դուրս էր եկել և գնում էր, աշակերտները մոտեցան՝ նրան ցույց տալու տաճարի շինությունները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Հիսուսը տաճարից դուրս էր եկել և գնում էր, աշակերտները մոտեցան, որ նրան տաճարի շինվածքը ցույց տան։ |
Պիտի խրատվես, Երուսաղե՛մ։ Թող այնպես չլինի, որ ես բաժանվեմ քեզնից, չլինի, որ քեզ դարձնեմ մի անապատ երկիր, որտեղ ոչ ոք երբեք չի բնակվել»։
Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես, թե ի՛նչ մեծ անօրենություններ է գործում այստեղ Իսրայելի տունը, որպեսզի հեռանամ իմ սրբավայրից։ Դեռևս սրանցից է՛լ ավելի մեծ անօրենություններ կտեսնես»։
Թեպետև կմեծացնեն իրենց երեխաներին, անզավակ կմնան մարդկանցից, քանի որ վա՜յ նրանց. իմ մարմինը նրանցից է։
Հիսուսը տաճար եկավ և մինչ ուսուցանում էր, նրան մոտեցան քահանայապետներն ու ժողովրդի ծերերը և հարցրին. «Ի՞նչ իշխանությամբ ես անում այդ բաները, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»։
Բայց ձեզ ասում եմ, որ այսուհետև ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ չասեք. “Օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով” (Սաղ. 117(118).26, Մտթ. 21.9բ)»։
Հրեաները նրան ասացին. «Քառասունվեց տարում շինվեց այս տաճարը, իսկ դու երեք օրո՞ւմ ես վերականգնում այն»։