Մատթեոս 22:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը նրան ասաց. «“Պիտի սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով” (Բ Օր. 6.5)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը նրան ասաց. «"Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով" (Բ Օր. 6.5)։ |
և նրան ամբողջ սրտով, ամբողջ զորությամբ և ամբողջ մտքով սիրելը, ինչպես նաև ընկերոջն իր անձի պես սիրելն առավել է, քան ողջակեզներն ու զոհերը»։
Նա պատասխանեց և ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով (Բ Օր. 6.5). և քո ընկերոջը պիտի սիրես, ինչպես քո անձը (Ղևտ. 19.18)»։
Մարմնականը խորհելը թշնամություն է Աստծու հանդեպ, որովհետև չի հնազանդվում Աստծու օրենքին, ոչ էլ կարող է հնազանդվել։
«Արդ, Իսրայե՛լ, ի՞նչ է պահանջում քեզանից Տերը՝ քո Աստվածը. միայն այն, որ երկնչես Տիրոջից՝ քո Աստծուց և ընթանաս նրա բոլոր ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով
Տերը կմաքրի քո ու քո սերնդի սիրտը, որպեսզի Տիրոջը՝ քո Աստծուն սիրես քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով, որպեսզի ապրեք դու և քո սերունդը։
Սրանք են այն օրենքներն ու կանոնները, որ Մովսեսն անապատում հաղորդեց Իսրայելի որդիներին եգիպտացիների երկրից ելնելուց հետո։ «Լսի՛ր, Իսրայե՛լ, Տերը և միայն Տերն է մեր Աստվածը։