Մատթեոս 22:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանցից մեկը փորձելու նպատակով նրան հարցրեց և ասաց. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանցից մեկը, որ օրենսգետ էր, նրան փորձելու համար հարցրեց ու ասաց. |
Իսկ փարիսեցիները, փորձելու համար մոտենալով, հարց տվեցին նրան և ասացին. «Օրինավո՞ր է, որ տղամարդն իր կնոջն արձակի»։
Վա՜յ ձեզ՝ Օրենքի ուսուցիչների՛դ, որ թաքցնում եք գիտության բանալիները. դուք չեք մտնում և մտնողներին էլ արգելում եք»։
Հիսուսը պատասխանեց Օրենքի ուսուցիչներին ու փարիսեցիներին և ասաց. «Շաբաթ օրով բժշկելը օրինավո՞ր է, թե՞ ոչ»։
Իսկ փարիսեցիները և Օրենքի ուսուցիչները Հովհաննեսից չմկրտվելով՝ Աստծու խորհուրդն անարգեցին։
Նրանք այս ասում էին՝ նրան փորձելու համար, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Իսկ Հիսուսը, ցած նայելով, մատով գետնի վրա գրում էր։
Զենոնին՝ Օրենքի ուսուցչին, և Ապողոսին շտապ ճանապարհի՛ր, այնպես որ նրանք ոչ մի բանի պակասը չունենան։