Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Տիտոսին 3:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Զենոնին՝ Օրենքի ուսուցչին, և Ապողոսին շտապ ճանապարհի՛ր, այնպես որ նրանք ոչ մի բանի պակասը չունենան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Եվ օրենսգետ Զենասին ու Ապողոսին շտապ ճանապա՛րհ դիր, այնպես որ ոչնչի պակասություն չունենան։

Տես գլուխը Պատճենել




Տիտոսին 3:13
15 Խաչաձեւ Հղումներ  

Ապողոս անունով մի հրեա՝ ծագումով ալեքսանդրիացի, ճարտարախոս մարդ, եկավ հասավ Եփեսոս։ Նա Սուրբ Գրքին հմուտ էր։


Նրանցից մեկը փորձելու նպատակով նրան հարցրեց և ասաց.


Նրանք մեծ շուքով պատվեցին մեզ, և երբ գնում էինք, ինչ որ պետք էր, տվեցին։


Ոչ ոք նրան թող չարհամարհի, ընդհակառակը, նրան խաղաղությամբ ճանապարհե՛ք, որ ինձ մոտ գա, որովհետև եղբայրների հետ նրան եմ սպասում։


Երբ անցնելու լինեմ Իսպանիա, հույս ունեմ անցնելիս ձեզ տեսնել և ձեր օգնությամբ ճանապարհվել այնտեղ, եթե նախ փոքրիշատե ձեզնով լիանամ։


Երբ այդ օրերը լրացան, ելանք գնացինք։ Բոլորը, կանանց և որդիների հետ, մեզ ճանապարհ դրեցին մինչև քաղաքից դուրս, և ծովեզրին, ծնկի գալով, աղոթեցինք։


Հիսուսը պատասխանեց Օրենքի ուսուցիչներին ու փարիսեցիներին և ասաց. «Շաբաթ օրով բժշկելը օրինավո՞ր է, թե՞ ոչ»։


Վա՜յ ձեզ՝ Օրենքի ուսուցիչների՛դ, որ թաքցնում եք գիտության բանալիները. դուք չեք մտնում և մտնողներին էլ արգելում եք»։


Օրենքի ուսուցիչներից մեկը պատասխանեց և ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ բաներն ասելով՝ մեզ էլ ես նախատում»։


Եվ ահա Օրենքի մի ուսուցիչ վեր կացավ, փորձում էր նրան և ասում. «Վարդապե՛տ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։


Իսկ փարիսեցիները և Օրենքի ուսուցիչները Հովհաննեսից չմկրտվելով՝ Աստծու խորհուրդն անարգեցին։


Եկեղեցու կողմից ճանապարհ դրվելուց հետո նրանք շրջելով անցան Փյունիկեի և Սամարիայի միջով ու պատմեցին հեթանոսների դարձի մասին՝ մեծ ուրախություն պատճառելով բոլոր եղբայրներին։


Մինչ Ապողոսը Կորնթոսում էր, Պողոսը շրջեց վերին կողմերում և իջավ Եփեսոս ու այնտեղ մի քանի աշակերտներ գտնելով՝


Ինչ վերաբերում է Ապողոս եղբորը, շատ խնդրեցի նրան, որ եղբայրների հետ գա ձեզ մոտ, բայց ամենևին ցանկություն չունի հիմա գալու, այլ կգա, երբ հարմար ժամանակ գտնի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ