Երբ Հիսուսն իմացավ, հեռացավ այդտեղից։ Նրա հետևից մի մեծ բազմություն գնաց, և նա ամենքին բժշկեց։
Մատթեոս 22:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը հասկացավ նրանց խորամանկությունը և ասաց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում, կեղծավորնե՛ր. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը հասկացավ նրանց խորամանկությունը և ասաց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում, կեղծավորնե՛ր։ |
Երբ Հիսուսն իմացավ, հեռացավ այդտեղից։ Նրա հետևից մի մեծ բազմություն գնաց, և նա ամենքին բժշկեց։
Փարիսեցիները, մոտենալով նրան, սկսեցին փորձել նրան և ասել. «Օրինավո՞ր է, որ մեկն իր կնոջն արձակի որևէ զանցանքի պատճառով»։
Դարձյալ մեկ ուրիշի ուղարկեց. նրան սպանեցին։ Ուրիշ շատերի էլ ուղարկեց. ոմանց ծեծում էին, իսկ ոմանց՝ սպանում։
Հիսուսն իր հոգում իմացավ, որ այդպես են խորհում իրենց սրտում, և ասաց. «Ինչո՞ւ եք այդ բաները խորհում ձեր սրտում.
Եվ ահա Օրենքի մի ուսուցիչ վեր կացավ, փորձում էր նրան և ասում. «Վարդապե՛տ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։
Հիսուսը, գիտենալով նրանց մտածումներն ու հարցերը, պատասխանեց նրանց և ասաց. «Ի՞նչ եք մտմտում ձեր սրտերում.
Երբ Հիսուսն իմացավ նրանց սրտի խորհուրդները, վերցրեց մի մանուկ, կանգնեցրեց նրանց մեջ իր մոտ
և կարիք չկար, որ մեկը վկայեր մարդու մասին, քանի որ ինքն արդեն գիտեր, թե ի՛նչ կար մարդու մեջ։
Նրանք այս ասում էին՝ նրան փորձելու համար, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Իսկ Հիսուսը, ցած նայելով, մատով գետնի վրա գրում էր։
Պետրոսը նրան ասաց. «Ինչի՞ համար միաբանեցիք՝ փորձելու Տիրոջ Հոգին։ Ահա դռան մոտ են ամուսնուդ թաղողները, որոնք քեզ էլ հիմա դուրս կհանեն»։
Նրանց որդիներին մահվան պիտի մատնեմ, և բոլոր եկեղեցիները պիտի իմանան, որ ես եմ, որ զննում եմ երիկամներն ու սրտերը և հատուցելու եմ ձեզ՝ յուրաքանչյուրիդ ըստ իր գործերի։