իսկ արտն այս աշխարհն է։ Լավ սերմը նրանք են, որ արքայության որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են։
Մատթեոս 22:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ծառաները, ճանապարհների վրա դուրս գալով, հավաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ և՛ չարերին, և՛ բարիներին, և հարսանիքը լցվեց հյուրերով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ծառաները ելան դեպի ճանապարհները և ում գտան, բոլորին հավաքեցին՝ և՛ չարերին, և՛ բարիներին։ Եվ հարսանիքը լցվեց հրավիրյալներով։ |
իսկ արտն այս աշխարհն է։ Լավ սերմը նրանք են, որ արքայության որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են։
Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, և դուռը փակվեց։
Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե կարելի է հարսանիք հրավիրվածներին սուգ անել, քանի դեռ փեսան նրանց հետ է։ Բայց օրեր կգան, երբ փեսան նրանցից կվերցվի, և ապա իրենք էլ ծոմ կպահեն։
Վախենում եմ, որ երբ գամ, իմ Աստվածը դարձյալ ինձ նվաստացնի ձեր առաջ, և սուգ անեմ շատերի համար, որոնք նախապես մեղանչել են և չեն ապաշխարել իրենց գործած պղծության, պոռնկության և անբարոյության համար։
Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզնից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային։ Բայց մեզնից ելան, որպեսզի հայտնի լիներ, որ նրանք ամենքը մեզնից չեն։
Եվ նոր երգեր էին երգում՝ ասելով. «Արժանի ես վերցնելու այդ գիրքը և քանդելու դրա կնիքները, քանի որ մորթվեցիր և քո արյունով գնեցիր մեզ Աստծու համար, բոլոր ցեղերից ու լեզուներից և հեթանոսների բազմություններից։
Դրանից հետո տեսա ահա մի մեծ բազմություն, որին թիվ չկար, կազմված բոլոր հեթանոսներից և բոլոր ազգերից, բոլոր լեզուներից և բոլոր ժողովուրդներից, որոնք, իրենց վրա սպիտակ հանդերձներ գցած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին, կանգնած էին աթոռի ու Գառան առաջ։