Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մատթեոս 21:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նա պատասխանեց և ասաց. “Գնում եմ, տե՛ր”, բայց չգնաց։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Իսկ նա պատասխանեց ու ասաց. "Չեմ ուզում", բայց հետո զղջաց ու գնաց։

Տես գլուխը



Մատթեոս 21:29
19 Խաչաձեւ Հղումներ  

Մովսեսն Ահարոնին պատմեց այն մասին, թե ինչպե՛ս Տերը առաքեց իրեն և հայտնեց այն նշանների մասին, որ պատվիրել էր իրեն անել։


«Մենք չենք լսի քո այդ խոսքը, որ Տիրոջ անունից ասացիր մեզ,


«Ելի՛ր, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և նրա մեջ քարոզի՛ր ըստ նախկին քարոզության, որ խոսեցի քեզ հետ»։


Նա պատասխանեց. «Ես չեմ գա, այլ կգնամ իմ երկիրն ու իմ ազգականների մոտ»։


«Բայց ձեզ ինչպե՞ս է թվում։ Մի մարդ երկու որդի ուներ։ Մոտեցավ առաջինին և ասաց. “Որդյա՛կ, այսօր գնա՛, աշխատի՛ր այգում”։


Մոտեցավ նաև մյուսին և նույն բանն ասաց։ Նա պատասխանեց և ասաց. “Չեմ ցանկանում”։ Բայց հետո զղջաց և այգի գնաց։


Արդ, երկուսից ո՞վ կատարեց հոր կամքը»։ Նրանք ասացին. «Վերջինը»։ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսավորներն ու պոռնիկները ձեզնից առաջ կհասնեն երկնքի արքայություն,


այլ նախ բոլոր նրանց, որ Դամասկոսում էին ու Երուսաղեմում և Հրեաստանի բոլոր գավառներում, ապա նաև հեթանոսներին քարոզեցի, որ զղջան և դառնան կենդանի Աստծուն ու ապաշխարության արժանի գործեր անեն։


Եվ ձեզնից ոմանք այդպիսին էին։ Բայց մեղքերից լվացվեցիք, բայց սրբագործվեցիք, բայց արդարացվեցիք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծու Հոգով։