այն ժամանակ Տերը կպաշտպանի նրան, որ մահվան գիրկը չընկնի։ Կնորոգի նրա մարմինը, ինչպես ծեփը պատի, ու նրա ոսկորները ծուծով կլցվեն։
Մատթեոս 20:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ինչպես որ Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և իր կյանքը շատերի փոխարեն որպես փրկագին տալու»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ինչպես որ Մարդու Որդին չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որպեսզի ինքը ծառայի և շատերի փոխարեն իր կյանքը որպես փրկագին տա»։ |
այն ժամանակ Տերը կպաշտպանի նրան, որ մահվան գիրկը չընկնի։ Կնորոգի նրա մարմինը, ինչպես ծեփը պատի, ու նրա ոսկորները ծուծով կլցվեն։
«Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, և ես քեզ կասեմ, Եվ դու, Իսրայե՛լ, քո դեմ կվկայեմ. Ես եմ Աստվածը՝ քո Աստվածը։
Բայց նա վիրավորվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար պատժվեց. մեր խաղաղության համար նա՛ պատիժ կրեց, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։
Նրա խոնարհության շնորհիվ նրա դատաստանը վերացավ, և նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի։ Երկրի վրա վերջ տվեցին նրա կյանքին. իմ ժողովրդի անօրենությունների պատճառով նա մահվան մատնվեց։
Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջ ունեն, երկնքի թռչուններն էլ՝ բույն, բայց Մարդու Որդին տեղ չունի, որ իր գլուխը դնի»։
որովհետև Մարդու Որդին ինքն էլ չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և իր կյանքը որպես փրկագին տալու շատերի համար»։
Ո՞վ է ավելի մեծ. սեղան նստո՞ղը, թե՞ սպասավորը։ Չէ՞ որ սեղան նստողը։ Բայց ես ձեր մեջ եմ իբրև սպասավոր»։
Որովհետև գիտեք, թե մեր Տեր Հիսուս Քրիստոսն ի՛նչ շնորհ արեց. նա, որ հարուստ էր, ձեզ համար աղքատացավ, որպեսզի դուք նրա աղքատանալով հարստանաք։
Քրիստոսը մեզ փրկագնեց Օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար (որովհետև գրված է. «Անիծյալ լինի նա, ով կախվում է փայտից» (Բ Օր. 21.23)),
Նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն իր շնորհի առատության,
և շարժվե՛ք սիրով, այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց մեզ և մեզ համար իրեն ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն։
որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։
որովհետև վայել էր, որ Աստված (նրա համար և նրանով է ամեն բան) կատարյալ դարձնի Հիսուսին չարչարանքների միջոցով, որպեսզի բազում որդիներ մասնակցեն նրա փառքին, քանի որ Հիսուսն է նրանց դեպի փրկություն առաջնորդողը։
նույնպես և Քրիստոսը մեկ անգամ որպես պատարագ մատուցվեց՝ շատերի մեղքերը վերացնելու համար. իսկ երկրորդ անգամ, առանց մեղքի, պիտի հայտնվի նրանց, որոնք սպասում են իրեն՝ հավատով փրկվելու համար։
Նա մեր մեղքերն իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, արդարության կենակից լինենք. նրա վերքերով բժշկվեցիք դուք։
Որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի Արդար՝ անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի. թեև նա մարմնով մեռավ, Հոգին, սակայն, նրան կենդանի պահեց,
և Հիսուս Քրիստոսից՝ հավատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելների միջից և իշխանը երկրի թագավորների. նա, որ սիրեց մեզ և արձակեց մեր մեղքերի կապանքներն իր արյամբ