Երբ Ադերը Եգիպտոսում լսեց, որ Դավիթը վախճանվել է, և զորագլուխ Հովաբը մահացել է, ասաց փարավոնին. «Արձակի՛ր ինձ, որ վերադառնամ իմ երկիրը»։
Մատթեոս 2:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և գնա՛ Իսրայելի երկիրը, որովհետև մեռան նրանք, ովքեր մանկան մահն էին ուզում»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ երեխային ու նրա մորը և գնա՛ Իսրայելի երկիրը, որովհետև երեխայի կյանքն առնել ցանկացողները մեռել են»։ |
Երբ Ադերը Եգիպտոսում լսեց, որ Դավիթը վախճանվել է, և զորագլուխ Հովաբը մահացել է, ասաց փարավոնին. «Արձակի՛ր ինձ, որ վերադառնամ իմ երկիրը»։
Սողոմոնը ուզում էր սպանել Հերոբովամին, բայց Հերոբովամը փախավ-գնաց Եգիպտոս՝ եգիպտացիների Սավսակիմ արքայի մոտ, և մնաց Եգիպտոսում մինչև Սողոմոնի մահը։
Բազում օրեր անց վախճանվեց եգիպտացիների արքան։ Եվ Տերը Մադիամում ասաց Մովսեսին. «Գնա՛, վերադարձի՛ր Եգիպտոս, որովհետև մահացան բոլոր նրանք, ովքեր փնտրում էին քեզ»։
Երբ նրանք այնտեղից հեռացան, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին և ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և փախի՛ր Եգիպտոս. այնտե՛ղ մնա, մինչև ասեմ քեզ, որովհետև Հերովդեսը փնտրում է մանկանը՝ նրան սպանելու համար»։