Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մատթեոս 19:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ուրեմն՝ ոչ թե երկու, այլ մեկ մարմին են։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

որպեսզի այլևս չլինեն երկու, այլ մեկ մարմին։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»։

Տես գլուխը



Մատթեոս 19:6
10 Խաչաձեւ Հղումներ  

Որդյա՛կ իմ, թող քեզ չբռնի չար մտածումը, որ մանկության ժամանակ թողել է ուսումը և Աստծու ուխտը մոռացել։


Ասացիք՝ ինչո՞ւ։ Քանի որ Տերն ուխտ կնքեց քո և քո երիտասարդության կնոջ միջև, որին թողեցիր. նա էր քո ուխտի ամուսինն ու կինը։


բայց եթե ատելու պատճառով արձակես,- ասում է Տերը՝ Իսրայելի Աստվածը,- ամբարշտությունը կծածկի քո մտքերը,- ասում է Ամենակալ Տերը,- պահպանե՛ք ձեր հոգիները և մի՛ լքեք։


և ասաց. “Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն” (Ծնն. 2.24)։


Նրան ասացին. «Այդ դեպքում Մովսեսը մեզ ինչո՞ւ պատվիրեց արձակման թուղթ տալ և արձակել» (Բ Օր. 24.1-4, Մտթ. 5.31)։


Արդ, մարդը թող չբաժանի այն, ինչ Աստված միացրեց»։


Ամուսնացած կինն Օրենքով կապված է իր ամուսնուն նրա կենդանության ժամանակ, իսկ եթե ամուսինը մեռնի, արձակված է ամուսնական կապից։


Նույն ձևով ամուսինները պարտավոր են սիրել իրենց կանանց իբրև իրենց մարմինը։ Ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում,


Ամուսնությունն ըստ ամենայնի պատվելի է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եվ Աստված պիտի դատի շնացողներին և պոռնիկներին։